Տիգրան Թորոսյան
ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչք.գ.դ., պրոֆեսոր
Աշխատանքային ստաժ - 33 տարի վարչական, 10 տարի մանկավարժական
Հրատարակված գիտական աշխատանքների քանակ - 83՝ որից 7-ը մենագրություն
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1990թ. - պաշտպանել եմ թեզ (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում) և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հեղինակ եմ այդ ոլորտին վերաբերող 10 գյուտերի և ավելի քան 30 գիտական աշխատանքների:
1995թ. - սկսել եմ զբաղվել քաղաքագիտական ուսումնասիրություններով: Այս ոլորտում հեղինակ եմ «Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա».2006թ.; «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում». 2008թ.; «Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ. 2009թ.; Conflict Resolution in the Framework of the International Law: Case of Nagorno Karabakh. 2010; «Լեռնային Ղարաբաղ և Կոսովո. հակամարտություններ, բանակցություններ, աշխարհաքաղաքականություն», 2012թ., «Հայկական սփյուռքի հնարավորությունները և ազդեցությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական գործընթացների վրա, 2017թ. (Մ. Սարադյանի հետ համահեղինակությամբ) մենագրությունների, յոթ տասնյակից ավելի գիտական և երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և օտարերկրյա պարբերականներում ու ժողովածուներում:
2006թ. - պաշտպանել եմ թեզ (Երևանի պետական համալսարանում) և ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:
2010թ. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունն արժանացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակին «հասարակական գիտություններ» անվանակարգում:
2008թ. - Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր:
2008-2010թթ. - Հայաստանում Քաղաքագիտության և սոցիոլոգիայի առաջին խորհրդի անդամ:
2019թ.-ից մինչ այժմ- ԲՈԿ-ի 056 «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններե մասնագիտական խորհրդի անդամ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2018թ.-ից մինչ այժմ - Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,
2018թ.- Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր,
2014 -2021թ. - Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար
2014թ.-ից մինչ այժմ - «Հայկական քաղաքագիտական հանդեսի գլխավոր խմբագիր
2012-2017թթ.- Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,
2011-2012թթ.- Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
1999- 2012թթ.- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:
2006- 2008թթ.- ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
1999-2006թթ. - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,
2001-2005 թթ. - Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:
2003-2006 թթ. - Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:
1996-1998թթ. - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,
1997-1998թթ. - Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր:
1978-1995թթ. - Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա` ենթաբաժնի պետ և առաջատար գիտաշխատող:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
2003-2007թթ. - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար,
2004-2007թթ. - ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ,
2006-2007թթ. - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:
1999-2003թթ. - Միջխորհրդարանական միությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար,
2001-2006թթ. - Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
2006թ. - պարգևատրվել եմ Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, 2007թվականին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
2005թ. - պարգևատրվել եմ ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Ֆ. Նանսեն» հիմնադրամի ոսկե հուշամեդալով:
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի դուստր