Տատյանա Ղևոնդի Հովհաննիսյան
ԲՊՀ Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒ կենտրոնի ղեկավարՏատյանա Ղևոնդի Հովհաննիսյանը 1998-2001 թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2001-2004 թթ.–ին սովորել և ավարտել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2013թ-ին ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիակայի ամբիոն որպես հայցորդ՝ մանկավարժության տեսություն և պատմություն մասնագիտությամբ: 2005թ-ից մասնակցել է Հարվարդի, Միսսուրիի և ամերիկյան այլ համալսարանների փորձի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև մասնակցել է IREX-ի և այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին: 2002-2004թթ.-ին աշխատել է «Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայում» (Մոսկվա) որպես բալթյան երկրների հետ կապերի պատասխանատու: 2008-2010 թթ.-ին աշխատել է «Դար-21» ՀԸ-ում որպես արտաքին կապերի պատասխանատու: 2006-2008 թթ.-ին աշխատել է «Երկիր Մեդիա» ՀԸ-ում որպես կայքի խմբագիր: 2005-թ-ից առ այսօր աշխատում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում որպես դասախոս: 2009թ-ից առ այսօր ղեկավարում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնը:
Հեղինակ է գիտական հոդվածների, համահեղինակ է ուսումնաօժանդակ ձեռնարկի, բուհական դասընթացների մեթոդաբանական ուղեցույցների: