Կրթություն

2017-2019թ․- ՀԱՀ, Իրավագիտության մագիստրատուրա

2014-2015թթ․ ՀՀ փաստաբանների դպրոց

2009-2012թթ․ ԵՊՀ ասպիրանտուրա

2007-2012թթ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, հեռակա երկրորդ մասնագիտության բակալավրիատ

2007-2009թթ․ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա հանրային կառավարում մասնագիտացմամբ

2003-2007թթ․ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բաժնի բակալավրիատ

Գիտական աստիճան, կոչում

2018թ․ իրավագիտության դոցենտ

2012թ․իրավաբանական գիտությունների թեկնածու, «Համայնքային ծառայության համակարգում պաշտոններ զբաղեցնելու հիմնահարցերը ՀՀ-ում», թեկնածուական ատենախոսություն, , 001 մասնագիտական խորհուրդ

+374 60 830 111 (2-02)
Էլ. փոստ`
vicerector_admin@brusov.am
Սահակ Մանուկյան
ԲՊՀ-ի Աշխատակազմի կառավարման և տնտ. հարցերով պրոռեկտոր

Աշխատանքային փորձ

2019 «Թրասթ փաստաբանական գրասենյակի» փաստաբան, տնօրեն

2018թ․ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի օգնական, խորհրդական

2017թ․ «Լեգալ քնսալթինգ թեքնոլոջիս» փաստաբանական գրասենյակի տնօրեն

2016թ․ՀՀ փաստաբանների պալատում «Փաստաբանների վերապատրաստում» ծրագրի վերապատրաստող դասախոս

2015թ․ «Լեգալ քնսալթինգ թեքնոլոջիս» փաստաբանական գրասենյակի փաստաբան

2015թ․ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան

2014թ․ «Լեգալ քնսալթինգ թեքնոլոջիս» փաստաբանական գրասենյակի իրավաբան

2012թ․ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս

2012թ․ Քաղաքացիական ծառայության խորհրդում մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամ

2011թ․Համայնքային և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կենտրոնի դասախոս

2009թ․ ԵՊՀ դասախոս

Կարդացվող դասընթացներ

Պետաիրավական մարմինների գործառույթները ազգային անվտանգության համակարգում/ Ազգային անվտանգության մագիստրոսական ծրագիր/մագիստրատուրա 2-րդ կուրս

Հանրային կառավարման օրենսդրությունը և իրավական կարգավորումը/ Հանրային կառավարման բակալավրիատ 2-րդ կուրս

ՀՀ պետական և քաղաքական համակարգեր/Հանրային կառավարման բակալավրիատ 1-ին կուրս

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Հանրային ծառայություն, պետականագիտություն

Վերապատրաստումներ և մասնակցություն գիտաժողովներին

2018թ․ մայիս Հունգարիա, Բուդապեշտ, Մրցակցության օրենսդրության հիմնական հասկացությունների և վարույթների առանձնահատկություններ վերբերյալ սեմինար մրցակցային մարմինների երիտասարդ աշխատակիցների համար  

2018թ․մայիս, Երևան, «Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված» գիտաժողովին մասնակցություն և զեկույցի ներկայացում ՀՊՄՀ

2018 թ․ հուլիս, Ծաղկաձոր, «Վարչական իրավունքի ամառային դպրոց» կազմակերպված գերմանական միջազգային համագործակցության կողմից (GIZ)

2017 թ. օգոստոս Պորտուգալիա, Արմոնա. սիներգետիկ ծրագիր (Founded by European Commissions Erasmus Plus Programme)

2016թ․նոյեմբեր, Երևան, «ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված գիտաժողով» խորագրով գիտաժողովի մասնակցություն և զեկույցի ներկայացում ՀՊՄՀ

2016թ․ հոկտեմբեր, Երևան, «Կառավարող էլիտայի արդիականացման առանձնահատկությունները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովի մասնակցություն և զեկույցի ներկայացում ՀՊԿԱ

2016թ․օգոստոս Վրաստան, Կախերթի, ամառային դպրոց «Միջհամայնքային համագործակցությ­ունից տարածաշրջանային համագործակցություն․ Եվրոպական փորձը և Կովկասյան հեռա­նըկար­ները» թեմայով (Founded by DAAD)

2015 թ. հոկտեմբեր Հունգարիա, Հոլլոկո. սիներգետիկ ծրագիր (Founded by European Commissions Erasmus Plus Programme)

2014 թ. փետրվար Սլովենիա, Կրշկո. «Ընտրական տեխնոլոգիաներ» թեմայով (The European Union Youth in Action Programme)

2014թ. հունիս «Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների նախապատրաստման հիմնախնդիրները խտրականության գործերով» թեմայով (Եվյրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ ծրագիր)

2013 թ. հուլիս Թուրքիա, Իսպարտա. «Ձեռք ձեռքի ընդդեմ բռնության» թեմայով (The European Union Youth in Action Programme)

2013թ. մայիսի 22-23, Երևան. ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ (GIZ), Հանրային ծառայողների սոցիալական իրավունքները Հայաստանի Հանրապետությունում (բուն գործունեություն, հարակից գործունեություն, արձակուրդ և բացակայություն), գիտաժողովին մասնակցություն և զեկույցի ներկայացում, 

2010թ. մարտ – մայիս – Խաղաղության կառուցման և կոնֆլիկտների լուծման կենտրոնում քննարկումներ և դասախոսություն

2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր- ԵՊՀ-ում Բրիտանական խորհուրդի կողմից  կազմակերպված  քաղաքացիական սեմինար` նվիրված «Եվրոպական հարևանության քաղաքականությանը»

Անդամակցություն

2006թ. սեպտեմբեր - 2007թ  մայիս- Ուսանողական-երիտասարդական միության փոխնախագահ, ապա նախագահ

2003-2008 Միջհամալսարանական «Դեբատ ակումբի» համահիմնադիր, գիտական և ուսանողական խորհուրդների ակտիվ անդամ

Հրապարակումներ

  1. Մրցակցային քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Ոսումնական ձեռնարկ, Երևան, 2019, 112 էջ։
  2. Հանրային (համայնքային) ծառայության իրավական կարգավորումը ՀՀ-ում, Ոսումնական ձեռնարկ, Երևան, 2018, 172 էջ։
  3. «Խոշոր գործարք կնքելու մասին որոշման կայացման կարգն ու առանձնահատկությունները», Երևան, «Եվրոպական համալսարան», գիտական հոդվածների ժողովածու, տերեգիրք, 9 (2018), էջ 240-252։
  4.  «Խոշոր գործարքի առանձնահատկությունները անգլո-սաքսոնական և ռոմանո-գերմանական իրավական համակարգերում», Երևան, «Եվրոպական համալսարան», գիտական հոդվածների ժողովածու, տերեգիրք, 9 (2018), էջ 253-264։
  5. «Վարչական մարմինների իրավական կարգավիճակի առանձնահատկությունները ՀՀ-ում», Պատմություն և հասարակագիտություն, տերեգիրք/ գիտական հոդվածների ժողովածու, #3, 2017, էջ 311-319։
  6. «Տարիքը որպես համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու պարտադիր պայման», Պատմություն և հասարակագիտություն, տերեգիրք/ գիտական հոդվածների ժողովածու, #2, 2016, էջ 381-397։
  7. «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների որոշ հարցերի շուրջ», Պետություն և իրավունք, #2(68), 2015, էջ 84-91:
  8. «ՀՀ հանրային ծառայությունում կանանց ներկայացվածության հիմնախնդիրները», Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ/Գիտական աշխատանքի ժողովածու, Գիրք 7, 2014թ.,  էջ 178-192:
  9. «Հայերենին տիրեպետելը որպես համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնլու պարտադիր պայման», Բանբեր Երևանի համալսարանի, հասարակական գիտություններ, 2014թ., 142.6, էջ 74-79:
  10. «Համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող  մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի որոշ հիմնախնդիրների մասին»,Արդարադատություն, #3 (18)  2012, էջ 28-33:
  11. «Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կազմակերպման հիմնախնդիրները», Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, #5 (143)  2012, էջ 56-60:
  12. «Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգման հիմնախնդիրները ՀՀ-ում», Պետություն և իրավունք, #2, 2012, էջ 71-80:
  13. «Քաղաքացիությունը որպես համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու պարտադիր պայման», Բանբեր Երևանի համալսարանի, հասարակական գիտություններ, 2012թ., 136.6, էջ 53-65:

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն 

Էլեկտրոնային հասցե

manukyansahak@gmail.com