Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ 

011-300-111
Էլ. փոստ`
englishtrans@brusov.am
Քրիստինե Հովհաննեսի Սողիկյան
ԲՊՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ

Քրիստինե Հովհաննեսի Սողիկյան

Բանասիրական գիտությունների թենածու, դոցենտ

head_englishtrans@brusov.am, ksoghikyan@yahoo.com

(374 99) 180544 

Աշխատանքային գործունեություն 

2012 – մինչև այժմ

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, դոցենտ, ԲՊՀ

2011 - 2012

«Գրավոր խոսք» առարկայի մասնախմբի ղեկավար, Անգլերենի ամբիոն, ԲՊՀ

2011 - 2012

Դասախոս, Եվրոպական տարածաշրջանային կրթության ակադեմիա

2012 - 2003

Դասախոս/ավագ դասախոս, Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոն, Անգլերենի տեսության ամբիոն, Անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոն, ԲՊՀ

2009

Հանրակրթական դպրոցների անգլերենի ուսուցիչների վերապատրաստող, ԲՊՀ

2008 - 2006

Անգլերեն դասավանդող, David Hotson Associate Architects, Երևան

2000 - 2003

Առկա ասպիրանտ, ԲՊՀ

2001 – մինչև այժմ

Թարգմանիչ (ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, Բրիտանական դեսպանատունը Հայաստանում, Շվեդիայի թագավորության դեսպանատունը Հայաստանում, Լիբանանի դեսպանատունը Հայաստանում, Բրիտանական խորհուրդ, Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Ասիական զարգացման բանկ, KfW, GIZ, DaDa6, ՀԲԸՄ, ՀՀ Կառավարություն, Erasmus+ ազգային գրասենյակ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամ, Ռեգիոն հետազոտությունների կենտրոն, CH2MHILL, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ և այլն

2000 – 2001

Անգլերենի ուսուցիչ, «Ուսում» կրթարան, Երևան

Անգլերենի ուսուցիչ, 67 միջնակարգ դպրոց, Երևան

 Փորձագիտական գործունեություն 

2018 – մինչև այժմ

Հավատարմագրման փորձագիտական խմբի ղեկավար, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն

2018 – մինչև այժմ

«Ստեղծարար ՍտարտԱփ ստուդիա» ծրագրի փորձագետ, Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագիր, ԲՊՀ, Երևան, ՀՀ

2016 – մինչև այժմ

«ՄԿՈՒ մանկավարժություն» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման թիմի անդամ, ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը և տեխնիկական միջին մասնագիտական ուսուցումն ու կրթությունը Հարավային Կովկասում» ծրագիր, ԲՊՀ

2017

«Կրթության կառավարում» ասպիրանտական ծրագրի վավերականացման փորձագետ, TEMPUS VERITAS, ԲՊՀ

2013 - 2017

TEMPUS ALIGN ծրագրի հայաստանյան համակարգող, աշխատանքային խմբի անդամ, փորձագետ, ԲՊՀ

2005 - 2007

ԺԼԵԿ փորձագետ, «Շրջանակից թղթապանակ» ծրագիր, Գրաց, Ավստրիա

Կրթություն 

2008

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն «Տարածական ածականների իմաստային և բառակազմական առանձնահատկությունները անգլերենում»

1995 – 2000

Երևանի Վ․ Յա․ Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ, Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ, «Անգլերենի և ֆրանսերենի մասնագետ, ուսուցչի» որակավորմամբ

1990 - 1995

196 միջնակարգ դպրոց, Երևան

1985 - 1990

94 միջնակարգ դպրոց, Երևան

Մասնակցություն աշխատաժողովների, գիտաժողովների, փոխանակման ծրագրերի 

Մայիս, 2019

«Մշակութային և ստեղծարար արդյունաբերությունների զարգացումը Հայաստանում քաղաքական երկխոսություն», Բրիտանական խորհուրդ, Երևան, ՀՀ

Հունիս, 2019

«Ստեղծարար արդյունաբերությունների ՄԹ փորձը» ճանաչողական այց ՄԹ, Լոնդոն, Քեմբրիջ, Նորվիչ, Լենստեր, ՄԹ

Մարտ, 2015

Համալսարանական վարչակազմի աջակցության ծրագիր (UASP), IREX, Մասաչուսեթսի համալսարան, Ամհերսթ, ԱՄՆ

Հունվար, 2015

Համալսարանական վարչակազմի աջակցության ծրագրի բացման աշխատաժողով, Ջորջ Մենսոնի մասնագիտական կրթության մրցանակ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ

Դեկտեմբեր, 2014

TEMPUS ALIGN վերապատրաստում, «Մասնագիտության կրթական ծրագրի ուսումնառության արդյունքների ձևավորում և համապատասխանեցում Որակավորումների ազգային շրջանակին», Դուբլին, Իռլանդիա

Փետրվար, 2014

«Հատելով մայրցամաքների սահմանները․ լեզվի մանկավաժության ուսանողների եվրոպական թղթապանակը՝ ամբողջ աշխարհում», Գրաց, Ավստրիա

Հոկտեմբեր, 2013

«Լեզուն մշակույթի միջոցով» 3-րդ միջազգային գիտաժողով, ԲՊՀ, Երևան, ՀՀ

Սեպտեմբեր, 2013

«Լեզուների և մշակույթների բազմակարծ մոտեցման հիմնարար շրջանակ» աշխատաժողով, ԲՊՀ, Երևան, ՀՀ

Ապրիլ, 2013

«Մեծացնելով բարձրագույն կրթության կառավարման արդյունավետությունը», Վայզեր մասնագիտական զարգացման ծրագրի կրթաթոշակառու, Միչիգանի Համալսարան, Էնն Արբոր, Միչիգան, ԱՄՆ

Սեպտեմբեր – դեկտեմբեր, 2004

«Միջազգային կրթության քաղաքականության վերլուծություն» հեռավար դասընթաց, Կոլումբիա համալսարան, Նյու Յորք, ԱՄՆ

Հունվար – ապրիլ, 2004

Գիտայցելու, ԱՄՆ պետքարտուղարության Ազատության աջակցության դրամաշնորհ, Սիրակուզի համալսարան, Նյու Յորք, ԱՄՆ

 Դասավանդվող դասընթացներ        

         Թարգմանության տեսություն

         Միջմշակութային հաղորդակցությունը և թարգմանությունը

         Թարգմանաբանության միջգիտակարգային հայեցակերպերը

         Նկարագրական և կիրառական թարգմանաբանական հետազոտություններ

         Համեմատական բառագիտություն

         Գրավոր խոսք

         Բանավոր խոսք

         Գործնական անգլերեն

         Գործնական թարգմանություն

Ղեկավարված ատենախոսություններ

Մտաշահարկման լեզվագործաբանական առանձնահատկությունների պահպանման խնդիրը Ջ. Օրուելի «1984» վեպի հայերեն թարգմանվածքում 

Դիցաբանական կերպարների վերակերտման լեզվական առանձնահատկությունները Պ.Բ. Շելլիի «Ազատագրված Պրոմեթեոս» դրամայում և հայերեն թարգմանվածքում

Հրատարակված աշխատությունների թիվը՝ 33