(+374 60) 830 111/ (2-77)
Էլ. փոստ`
nmkhachatryan@bryusov.am
Նատալյա Միքայելի Խաչատրյան
Բ.գ.դ., պրոֆեսոր, ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ

Նատալյա Միքայելի Խաչատրյան

Բ.գ.դ., պրոֆ.

Նատալյա Միքայելի Խաչատրյանը, 1968 թ. ավարտելով Երևանի Չայկովսկու անվ. մասնագիտացված երաժշտական դպրոցը, ընդունվել է Երևանի Բրյուսովի անվ. Օտար Լեզուների ինստիտուտի ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը, որը գերազանցությամբ ավարտել է 1973 թ.:

1973-76 թթ. աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ֆրանսերենի դասախոս, իսկ 1976-ից ցայսօր` Երևանի Բրյուսովի անվ. Լեզվահասարակագիտական Համլսարանում գրականագիտության անբիոնում որպես դասախոս, հետագայում` դոցենտ և պրոֆեսոր:   1997-2004 թթ. զբաղեցրել է ԵՊԼՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնը:

1989 թ. Մոսկվայի Լենինի անվ. Մանկավարժական ինստիտուտում պաշտպանել է «Լուսավորությունից`ռոմանտիզմ անցումային շրջանի առանձնահատկությունները և Սենանկուրի ստեղծագործությունը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: 

1995թ. Կանադայի Արտաքին գործերի նախարարության և Կանադական ուսումնասիրությունների գիտական խորհրդի հրավերով մեկամսյա ստաժավորում է անցել Մոնրեալի Համալսարանի Քվեբեկյան ուսունասիրությունների կենտրոնում /CETUQ /: 1999թ., հաղթելով վերոնշյալ կենտրոնի կողմից արտասահմանում Քվեբեկյան լավագույն ուսումնասիրության համար հայտարարված մրցույթում, վեց շաբաթով մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով հրավիրվել է Մոնրեալի Համալսարան /դասախոսություններ, դասալսումներ, կլոր սեղաններ/:

1999 թ-ից եղել է Globe կանադական գիտական ժողովածուի խմբագրության անդամ /մինչև 2012 թ .ամսագրի փակումը/:

Վարել է բազմաթիվ մասնագիտական դասընթացներ /արտասահմանյան գրականության, ֆրանսիական, անգլալեզու, իսպանական, իտալական գրականության պատմություն, վեպի պատմություն և տեսություն, դրամայի պատմություն և տեսություն և այլն/: Դասավանդում եմ մագիստրատուրայի «բանասիրություն» բաժնում, հանդիսանում է այդ բաժնի ծրագրերի պատասխանատուն:

            Ունի տարբեր քաղաքներում տպագրված 65 գիտական հոդված և երկու ուսումնական ձեռնարկ` «Անտիկ գրականության պատմություն » /հայերեն/ և La littérature française du Moyen Age et de la Renaissance /ֆրանսերեն /: Մասնակցել է բազմաթիվ միջազգային /Երևան, Մոսկվա, Փարիզ և այլն/ և հանրապետական գիտաժողովների, կազմակերպել է Երիտասարդ գիտնականների գիտաժողովներ, բազմաթիվ գիտական ժողովածուների խմբագրական հանձնախմբերի անդամ է:

            Ղեկավարել է 8 պաշտպանած ատենախոսություն:

2012 թվականից ղեկավարում է ԵՊԼՀ-ի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը:

2018թ. պաշտպանել է «Նեոռոմանտիզմը 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական արձակում» թեմայով դոկտորական ատենախոսությունը և ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի կոչում:

ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի, ինչպես և Ժ. 01. 07 մասնագիական խորհրդի անդամ է:

Ամուսնալուծված եմ, ունեմ դուստր` Ջուլիետ Վիլենի Գալստյան /1971/