Հեռ. (+374 11) 300150
011-300-111 (2-75)
Էլ. փոստ`
tourism@brusov.am
Մարինե Լուկաշի Հայրապետյան
ԵՊԼՀ Տուրիզմի և սերվիսի ԳՈՒ կենտրոնի ղեկավար

Մարինե Հայրապետյանը 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի, Զբոսաշրջության և գիդերի բաժինը: 2006թվականից առ այսօր հադիսանում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Տուրիզմի և սերվիսի» գիտաուսում-նական կենտրոնի ղեկավարը: Դասավանդել է Զբոսաշրջության հայկական ասոցիացիայի Զբոսավարների դպրոցում, Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանում: Մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերի աշխատանքներին, մասնավորապես՝ 2014-2016թթ ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի Նախագծի համակարգող ԵՊԼՀ-ի կողմից, 2012-2016թթ. ԵՄ ՏԵՄՊՈւՍ ՍՈւՏՈՄԱ (Կայուն զբոսաշրջության կառավարման) ծրագիր, Կայուն զբոսաշրջության կառավարում. Միջազգային բակալավրական և մագիստրոսական ծրագրերի համար նոր մոդուլների մշակում (ԵՊԼՀ-ի կողմից): 2004-2005թթ. Տարածաշրջանային զարգացման եվրոպական ծրագրերի (REDAM) Զբոսաշրջության զարգացման փորձագետն է եղել, 2011թվականից առ այսօր հանդիսանում է ԻԿՕՄՕՍ- ՀԱՅԱՍՏԱՆ, հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի Տուրիզմի ոլորտի ազգային խորհրդական:

1994-2010թթ հանդիսացել է ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսա-ռեսուրսների կառավարման գործակալության, Ազգային պարկերի և պահպանվող տարածքների բաժնի առաջատար մասնագետ:

Մասնակցել է միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում: Կազմող և համահեղինակ է մի շարք գրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների: