(+374 10) 522 020/ (2-77)
Էլ. փոստ` info@bryusov.am
Լիանա Սաֆարյան
Բ. գ. թեկնածու, դոցենտ, ԲՊՀ Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի վարիչի ժ/պ

բ. գ. թեկնածու, դոցենտ

Լիանա Ապրեսի Սաֆարյանը ուսանել է Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանում և Վիեննայի համալսարանում:

2011թ.-ին պաշտպանել է  թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012 թ․-ին Լ․ Սաֆարյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Գրականագիտություն» մասնագիտությամբ։

Դասավանդում է գերմանալեզու գրականություն և գերմանախոս երկրների քաղաքակրթություն։

Հեղինակ է շուրջ 20 գիտական ուսումնասիրությունների, համահեղինակ է ՀՀ hանրակրթական դպրոցի գերմաներենի մի շարք դասագրքերի:

Լ․Սաֆարյանը գերմանալեզու գրականության թարգմանիչ է։

2010 թ․-ից համակարգում է Երևանում Ֆրանց Վերֆելի անվ. Ավստրիական գրադարանի աշխատանքները:

Լ․ Սաֆարյանը «Գերմաներեն լեզվի ավստրիական դիպլոմ» (ÖSD) քննության հանձնաժողովի նախագահն է։

Լ․ Սաֆարյանը ասպիրանտուրայի «Օտար լեզու՝ գերմաներեն» և «Արտասահմանյան գրականություն» մասնագիտության որակավորման քննությունների հանձնաժողովների անդամ է:

Լ․ Սաֆարյանը վարում է վերապատրաստման մեթոդական դասընթացներ գերմաներենի ուսուցիչների համար։

Եղել է ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովի նախագահ և անդամ Երևանի պետական համալսարանում։

Գրախոսել է ձեռնարկներ, գիտական հոդվածներ, եղել է թեկնածուական ատենախոսությունների ընդդիմախոս:

Լ․ Սաֆարյանը բազմաթիվ բակալավրական ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավար է։

Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում` Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Շվեյցարիա, Վրաստան, Իտալիա, ինչպես նաև մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների Հայաստանում և արտերկրում:

Լ․ Սաֆարյանի ակադեմիական հետաքրքրությունների ոլորտը ներառում է․

  • Գերմանալեզու գրականություն (20-21-րդ դդ.)
  • Գրականությունն օտար լեզվի դասին
  • Գերմանախոս երկրների քաղաքակրթություն
  • Թարգմանության տեսություն
  • Զուգադրական ուսումնասիրություններ` լեզվամշակութաբանություն և գրականագիտություն գիտակարգերում:

Լ․ Սաֆարյանը «Գերմանախոս երկրների կրթաթոշակակիրների հայկական միավորում» հասարակական կազմակերպության, ինչպես Հայաստանի գերմաներենի ուսուցիչների և գերմանագետների միության անդամ է։