ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1979 - 1984թթ. - Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ֆիզիկայի ֆակուլտետ, մասնագիտություն՝ ֆիզիկոս և ֆիզիկայի ուսուցիչ

1980 - 1984 թթ. - ԵՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետ, մասնագիտություն՝ թարգմանիչ (անգլերեն-հայերեն)

1984 - 1987 թթ. - ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, մասնագիտություն՝ քվանտային ֆիզիկա

2005 - 2006 թթ. - Միացյալ թագավորության Սասեքսի համալսարանի դոկտորանտուրա, մասնագիտություն՝ կրթության կառավարում

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

1998թ. - Հարվարդի համալսարան, «Կրթության քաղաքականության վերլուծության պլանավորում»

2000թ. - Համաշխարհային բանկ, «Կրթական գրականության հրատարակում»

2001թ. - Հարվարդի համալսարան, «Ուսուցիչների կրթության բարելավում»

2002թ. - Համաշխարհային բանկ, «Կրթության բարեփոխումների ռազմավարություն»

2003թ. - ՅՈՒՆԵՍԿՕ, «Կրթության ոլորտի վիճակագրություն և ցուցանիշներ»

2004թ. - Համաշխարհային բանկ, «Կրթության քաղաքականության և գործողությունների համադրում»

2006թ. - ՅՈՒՆԵՍԿՕ, «Կրթության որակի մշտադիտարկման և գնահատման մեթոդներ»

2013թ. - Կրթության թեստավորման ծառայություն (ETS), ԱՄՆ, «Համակարգչային թեստավորում»

Էլ. փոստ` grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am
Կարինե Հարությունյան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2018թ. հունվար` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ), ռեկտոր

2017 - հունիս - 2018 թ. հունվար` Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ, ռեկտորի ժ/պ 

2010 - 2017 թ.թ. հունիս՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

1998 - 2010թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ, տնօրեն

1998 - 2016թթ.՝ «Դասագրքերի շրջանառու և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամ», գործադիր տնօրեն (համատեղության կարգով)

1996 - 1998թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի կրթության և գիտության բնագավառում արտասահմանյան աջակցությամբ ծրագրերի իրականացման կենտրոն», տնօրեն

1995 - 1996թթ.՝ Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), կրթության ոլորտի ծրագրերի ղեկավար

1991 - 1995թթ.՝ «Լազերային տեխնիկա» ԳԱՄ, գիտական աշխատող

1987 - 1991թթ.` Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետ, գիտական աշխատող

Զուգահեռաբար զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ, մասնավորապես, դասախոսել է.

  1. 2017թ. - ից՝ ԵՊԼՀ-ի «Հանրային կառավարում» մագիստրոսական ծրագրում
  2. 2001 - 2017թթ.՝ ԵՊՀ-ի «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրում
  3. 2000 - 2008 թթ.՝ Կրթության ոլորտի ծրագրերի միջազգային խորհրդատու արտասահմանյան երկրներում

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Գիտական աստիճան՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Պարգևատրումներ՝ Մովսես Խորենացու մեդալ, ՀՀ կրթության գիտության նախարարության Ոսկե հուշամեդալ

Հրատարակումներ՝ մոտ 60 գիտական աշխատություններ, գրքեր և մեթոդական ուղեցույցներ: