(+374 10) 522 020/ (2-38/2-39)
Էլ. փոստ`
gvegiazararyan@bryusov.am
Գայանե Վիուլի Եղիազարյան
ԲՊՀ Անգլերենի ամբիոնի վարիչ

բ. գ. դոկտոր, պրոֆեսոր 

Գայանե Վիուլի Եղիազարյանը 2000-2002թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի անգլերենի բանասիրության ամբիոնում` համատեղելով աշխատանքը Հայկական Բաց համալսարանում՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչի և օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոններում /1999-2003թթ./: 2003-2011թթ. աշխատել է Երևանի Հյուսիսային համալսարանում` նախ որպես օտար լեզուների դեպարտամենտի դեկան, ապա` ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ:

2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2008թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Լեզվաբանություն» մասնագիտությամբ:

2008–2012թթ. եղել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման ամբիոնի դոցենտ:

2012-2018թթ. եղել է նույն համալսարանի անգլերենի հաղորդակցման, վերանվանված՝ անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնի վարիչ, իսկ 2018թ. ընտրվել է  Անգլերենի ամբիոնի վարիչ:

Գ. Եղիազարյանը 2017թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2018թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

Գ. Եղիազարյանը ԲՊՀ-ի «Օտար լեզու» որակավորման քննությունների և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությամբ ասպիրանտուրայի ընդունելության քննությունների հանձնաժողովների նախագահն է:

Եղել է «Անգլերեն լեզու» ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովի նախագահ՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և Եվրասիա միջազգային համալսարանում:

ԲՊՀ «Բանբեր» հանդեսի գլխավոր խմբագիրն է: Գրախոսել է բազմաթիվ ձեռնարկներ և մենագրություններ, եղել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս:

Գ. Եղիազարյանի ակադեմիական հետաքրքրությունների ոլորտը ներառում է զուգադրական ուսումնասիրություններ` խոսույթի վերլուծություն, լեզվամշակութաբանություն, ճանաչողական լեզվաբանություն, հասկացութաբանություն, գրականագիտություն գիտակարգերում:

Գ. Եղիազարյանը բազմաթիվ բակալավրական թեզերի, մագիստրոսական և թեկնածուական ատենախոսությունների ղեկավար է, ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ:

Ունի 100 գիտական հրապարակում, զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում` Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Սիրիա, Շվեցարիա, մասնակցել է վերապատրաստման դասընթացների Ավստրիայի Գրաց և Իսպանիայի Գրանադա և Մուրսիա քաղաքներում:

2022 թ.-ի հունիսի 1-ից նշանակվել է Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ECML, ԺԼԵԿ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և Կառավարման խորհրդի անդամ:

059 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ (2022թ.)

066 մասնագիտական խորհրդի հրավիրյալ անդամ: