ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2002 – 2006 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի կիրառական մարզաձևերի ամբիոնի «Փրկարարական գործ» բաժինը և ստացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի» որակավորում:

2016 թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմամբ արժանացել է դոցենտի գիտական կոչում «մանկավարժություն» մասնագիտությամբ:

2015 թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Մանկավարժության – 065 մասնագիտական խորհրդի (ԵՊՀ) որոշմամբ և ՀՀ ԲՈՀ-ի հաստատմամբ արժանացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2009 թ. Դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց «Մանկավարժություն» մասնագիտությամբ (ԵՊՀ):

2011 և 2017 թթ. ՀՀ ԿԳՆ «Կրթության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթաց «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից:

2011 թ. ՀՀ դպրոցների ուսուցիչների շրջանում «Առողջ ապրելակերպ» առարկայի վերապատրաստման դասընթաց:

2013 թ. Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) կողմից կազմակերպված դասընթացներ (Հունաստանի Աթենք և Օլիմպիա քաղաքներ:

2014 թ. Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ (ՖԿՀՊԻ):

2015 թ. «Հանրակրթական դպրոցում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդման մեթոդական հիմքերը» ուսումնական ծրագրի և ձեռնարկի ներդրման վերաբերյալ դասընթաց (ՖԿՀՊԻ):

2018 թ. Հյուսիսային համալսարանի «Ինչպես կառուցել ՄՈՒԴԼ դասընթաց» վերապտրաստման ծրագիր:

2018 թ. ԿԳՆ-ի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակ է 50-ից ավելի հայերեն, ռուսերեն և անգլերեն գիտամեթոդական աշխատությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, հոդվածների:

Զեկույցներով պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների (Ռուսաստան, Բելոռուս, Հունաստան և այլն):

011-300-111 (2-66)
Էլ. փոստ`
fiskult@brusov.am
Էռնեստ Յուրիի Ավանեսով
ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2008 – 2016թ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում նախ որպես լաբորանտ, ապա դասախոս, դոցենտ (ազատվել է քաղաքացիական ակտիվության և բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով):

2009 – 2013թթ. համատեղությամբ աշխատել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» գիտակրթական համալիր»-ի Աառողջ ապրելակերպի և ֆիզիկական դաստիարակության ամբիոնում որպես «Ֆիզիկական կուլտուրա» և «Առողջ ապրելակերպ» ուսումնական առարկաների ուսուցիչ:

2010 – 2011թթ. աշխատել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» գիտակրթական համալիր»-ի «Հեքիաթ» ճամբարում որպես ճամբարի (Հանքավան) պետ:

2010 – 2013թթ. եղել է Հայաստանի Սավատ ֆրանսիական բռնցքամարտի ֆեդերացիա փոխնախագահ, մարզիչ, հանրապետական կարգի մրցավար:

2013 – 2014թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի «Մխիթարէան կրթահամալիր»-ում, որպես «Ֆիզիկական կուլտուրա» և «Առողջ ապրելակերպ» ուսումնական առարկաների ուսուցիչ:

2016 – 2017թթ. համատեղությամբ աշխատել է CIS Armenia միջազգային դպրոցում, որպես «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի ուսուցիչ:

2017 – 2018թթ. համատեղությամբ աշխատել է «Այբ» դպրոցում, որպես աշակերտական համայնքի համակարգող:

2013 – 2019թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրում որպես «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի ուսուցիչ, մեթոդական միավորման քարտուղար, մանկավարժական խորհրդի անդամ:

2018 – 2019թթ. զուգահեռաբար զբաղեցրել է Երևանի «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրի դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը (կազմակերպիչ):

2018թ.-ից համատեղությամբ աշխատում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալասարանի Երևանյան Մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան դպրոցի մարզական ուղղվածության (բասկետբոլ) ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ:

2019թ. նշանակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

2019թ.-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչի:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

2013թ. ՖԿՀՊԻ կրթական համակարգի որակի ապահովման, ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի աշխատանքային խմբի անդամ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կրթության որակի ապահովման պատասխանատու:

2013թ. Հայաստանի Ազգային Օլիմպիական Ակադեմիայի, Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի անդամ:

2014թ. «Հակածխախոտային ինտերակտիվ դպրոցի» (Շուշի, Արցախի Հանրապետություն) մենթոր:

2014թ. «ԷկոԽնձրիստան» վրանային ճամբարի (Խնձրիստան, Արցախի Հանրապետություն), ֆիզղեկ և բանախոս:

2014թ. Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային շրջանի ֆիզիկական կուլտուրայի գիտամեթոդական խորհրդի անդամ:

2015թ. «Աջակցենք Սահմանամերձ Բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ:

2015թ. «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ:

2016 թ. ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթության պետական կրթակարգի, պետական և առարկայական չափորոշիչները վերանայող աշխատանքային խմբի անդամ՝ անհատ խորհրդատու:

2018 - 2019թթ. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցրի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:

2018 թ.-ից Երևանի ավագանու անդամ:

2018 - 2020թթ. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (ՀՀ Կառավարության անունից առաջադրված):

2019թ.-ից Երևանի քաղաքապետի 1294-Ա 19.04.2019թ. որոշման համաձայն հանդիսանում է «Երևանի հ.100 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ (ՀՀ Կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ): 

2019թ. ՀՀ ԿԳՄՍՆ ԳՊԿ-ի կողմից գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունիսի 25-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 22-Ա/Ք հրաման):

2019թ. ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթության պետական կրթակարգի, պետական և առարկայական չափորոշիչները վերանայող ‹‹Ֆիզիկական և անձնային զարգացում›› աշխատանքային խմբի ղեկավար:

2019թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:

2021թ. գիտության ռուսական օրվա դափնեկիր (ՌԴ):