ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2002 - 2006 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի կիրառական մարզաձևերի ամբիոնի «Փրկարարական գործ» բաժինը և ստացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի» որակավորում:

2016 թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմամբ արժանացել է դոցենտի գիտական կոչում «մանկավարժություն» մասնագիտությամբ:

2015 թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Մանկավարժության – 065 մասնագիտական խորհրդի (ԵՊՀ) որոշմամբ և ՀՀ ԲՈՀ-ի հաստատմամբ արժանացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

⦁ 2009թ. Դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց «Մանկավարժություն» մասնագիտությամբ (ԵՊՀ):
⦁ 2011 և 2017թթ. ՀՀ ԿԳՆ «Կրթության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթաց «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից:
⦁ 2011թ. ՀՀ դպրոցների ուսուցիչների շրջանում «Առողջ ապրելակերպ» առարկայի վերապատրաստման դասընթաց:
⦁ 2013 թ. Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) կողմից կազմակերպված դասընթացներ (Հունաստանի Աթենք և Օլիմպիա քաղաքներ:
⦁ 2014թ. Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ (ՖԿՀՊԻ):
⦁ 2015թ. «Հանրակրթական դպրոցում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդման մեթոդական հիմքերը» ուսումնական ծրագրի և ձեռնարկի ներդրման վերաբերյալ դասընթաց (ՖԿՀՊԻ):
⦁ 2018թ. Հյուսիսային համալսարանի «Ինչպես կառուցել ՄՈՒԴԼ դասընթաց» վերապտրաստման ծրագիր:
⦁ 2018թ. ԿԳՆ-ի հրամանով ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ:
⦁ 2021թ. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայական բնագավառի ֆիզիկական կուլտուրայի ևշախմատի ուսուցիների և ՆԶՊ զինղեկների վերապատրաստող փորձագետ, խմբի ղեկավար:
⦁ 2021թ. մասնակցել է Մանկավարժական համալսարանների Եվրասիական ասոցիացիայի կողմից կայացած ԱՊՀ մասնակից-երկրների շարունակական մանկավարժական կրթական համակարգի երիտասարդ դասախոսներին խորհրդի առցանց գիտաժողովին:
⦁ 2021թ. մասնակցել է «Թաքստոցներ և ապաստարաններ. հրատապ լուծում պահանջող խնդիրներ» թեմայով սեմինարի։
⦁ 2021թ. ընտրվել է նոյեմբերի 10-11-ը Ուկրաինայի Ռովնո քաղաքում կայացած «International days of physiotherapy, occupational therapy, physical culture and sports» միջազգային կոնֆերանսի գիտական խորհրդի անդամ:
⦁ 2021թ. հեռավար մասնակցել է «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով միջազգային սեմինար-վերաատրաստման, որը նախաձեռնել էին Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
⦁ 2021թ. հեռավար մասնակցել է «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով եռօրյա միջազգային վերաատրաստման, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

⦁ Հեղինակ է 50-ից ավելի հայերեն, ռուսերեն և անգլերեն գիտամեթոդական աշխատությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրության, հոդվածների:
⦁ Զեկույցներով պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների (Ռուսաստան, Բելոռուս, Հունաստան և այլն):
⦁ Հեղինակ է հանրակրթության և բուհական ոլորտի բազմաթիվ ուսումնական ծրագրերի՝ այդ թվում հեղինակային:
⦁ ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ի կողմից իր ղեկավարությամբ «Բուհի ուսանողների ֆիզիկական դաստիարակության գործընթացի կատարելագործման ուղիները» թեմայով հետազոտական աշխատանքը արժանացել է գրանտի:
ԲՊՀ-ի կողմից իր ղեկավարությամբ «ԲՊՀ-ում սովորող ապագա մանկավարժների պրոֆեսիոնալ կիրառական ֆիզիկական պատրաստության գործընթացի կատարելագործման մեթոդիկան» թեմայով հետազոտական հայտն արժանացել է ֆինանսավորման:

Պարգևներ

⦁ 2004թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարության, ռուս–հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի և Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից տրվող «Գիտելիք» ուսանողական անվանական կրթաթոշակ:
⦁ 2005թ. ՖԿՀՊԻ-ի հիմնադրման 60-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովում լավագույն գիտական զեկույցով հանդես գալու համար:
⦁ 2010–2013թ. Հայաստանի Սավատ ֆրանսիական բռնցքամարտի, K-1 և մարտական կարատե ֆեդերացիաների կողմից մարտարվեստում ներդրման համար:
⦁ 2014թ. Նիկոլ Գալանտերյանի անվան Բեմարվեստի մանկավարժական համալսարանի «Պատվավոր դոցենտ»-ի կոչում:
⦁ 2019թ. Մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
⦁ 2021 թ. Ռուսական գիտության օրվա դափնեկիր (ՌԴ):
Ունի մի շարք պատվոգրեր, հավաստագրեր, դիպլոմներ, շնորհակալագրեր:

Զինվորական ծառայություն և պատերազմի մասնակցություն

⦁ 2006–2008թ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում և ՀՀ Զինված Ուժերում (տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ):
⦁ 2016թ., 2020թ. մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանական գործողություններին:

Լեզուների իմացություն

հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)

Համակարգչային ծրագրերի իմացություն

Internet, Windows, MS Office, Internet

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած, ունի 2 դուստր

Անկուսակցական

011-300-111 (2-66)
Էլ. փոստ`
eyavanesov@bryusov.am
Էռնեստ Յուրիի Ավանեսով
ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2008–2016թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում նախ որպես լաբորանտ, ապա դասախոս, դոցենտ (ազատվել է քաղաքացիական ակտիվության և բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով):

2009–2013թթ. համատեղությամբ աշխատել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» գիտակրթական համալիր»-ի Առողջ ապրելակերպի և ֆիզիկական դաստիարակության ամբիոնում որպես «Ֆիզիկական կուլտուրա» և «Առողջ ապրելակերպ» ուսումնական առարկաների ուսուցիչ:

2010–2011թթ. աշխատել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» գիտակրթական համալիր»-ի «Հեքիաթ» ճամբարում որպես ճամբարի (Հանքավան) պետ:

2010–2013թթ. եղել է Հայաստանի Սավատ ֆրանսիական բռնցքամարտի ֆեդերացիա փոխնախագահ, մարզիչ, հանրապետական կարգի մրցավար:

2013–2014թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի «Մխիթարէան կրթահամալիր»-ում, որպես «Ֆիզիկական կուլտուրա» և «Առողջ ապրելակերպ» ուսումնական առարկաների ուսուցիչ:

2016-2017թթ. համատեղությամբ աշխատել է CIS Armenia միջազգային դպրոցում, որպես «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի ուսուցիչ:

2017-2018թթ. համատեղությամբ աշխատել է «Այբ» դպրոցում, որպես աշակերտական համայնքի համակարգող:

2016թ.-ից Երևանի Հյուսիսային համալսարան, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ:

2016-2020թթ. Հայբուսակ համալսարան, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ:

2013-2019թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրում որպես «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի ուսուցիչ, մեթոդական միավորման քարտուղար, մանկավարժական խորհրդի անդամ:

2018-2019թթ. զուգահեռաբար զբաղեցրել է Երևանի «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրի դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը (կազմակերպիչ):

2018-2020թթ.-ից համատեղությամբ աշխատել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալասարանի Երևանյան Մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան դպրոցի մարզական ուղղվածության (բասկետբոլ) ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ:

2019թ. սեպտեմբերից նշանակվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ:

2019թ. դեկտեմբերին ընտրվել և մինչ օրս աշխատում է որպես «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (այժմ՝ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում) Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ:

2023թ. փետրվարից «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, մարտից կրկին Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ:

ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

⦁ «Դպրոցի կառավարում» (բակալավրիատ)
⦁ «Մանկավարժական հաղորդակցում» (բակալավրիատ)
⦁ «Մասնագիտության ներածություն» (բակալավրիատ)
⦁ «Ընդհանուր մանկավարժություն» (բակալավրիատ)
⦁ «Սոցիալական մանկավարժություն» (բակալավրիատ, մագիստրատուրա)
⦁ «Սպորտի մանկավարժություն» (բակալավրիատ)
⦁ «Մանկավարժական վարպետության հիմունքները» (բակալավրիատ)
⦁ «Կրտսեր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության տեսություն և մեթոդիկա» (բակալավրիատ)
⦁ «Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության տեսություն և մեթոդիկա» (բակալավրիատ)
⦁ «Ֆիզիկական դաստիարակություն» (բակալավրիատ)
⦁ «Բարձրագույն կրթության մանկավարժություն» (մագիստրատուրա)
⦁ «21-րդ դարի կրթության զարգացման հեռանկարներ» (մագիստրատուրա)
⦁ «Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներ» (մագիստրատուրա)
⦁ «Էթնոմանկավարժություն» (մագիստրատուրա)
⦁ «Ֆիզիկական դաստիարակության ժամանակակից տեխնոլոգիաներ» (մագիստրատուրա)
⦁ «Դպրոցականների սպորտայնացված (մարզականացված) ֆիզիկական դաստիարակության տեխնոլոգիա» (մագիստրատուրա)
⦁ «Ֆիզիկական կուլտուրա» (հանրակրթական դպրոց)
⦁ «Առողջ ապրելակերպի հիմունքներ» (հանրակրթական դպրոց)
⦁ «Մարզական ուղղվածության (բասկետբոլ) ուղղվածության ֆիզիկական դաստիարակություն»
⦁ «Ֆիզիկական կուլտուրա» (բուհ)
⦁ «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» (բուհ)

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

2013թ. ՖԿՀՊԻ կրթական համակարգի որակի ապահովման, ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի աշխատանքային խմբի անդամ:
2013թ. ՖԿՀՊԻ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կրթության որակի ապահովման պատասխանատու:
2013թ. Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի անդամ:
2013թ. Հայաստանի Ազգային Օլիմպիական Ակադեմիայի անդամ:
2014թ. «Հակածխախոտային ինտերակտիվ դպրոցի» (Շուշի, Արցախի Հանրապետություն) մենթոր:
2014թ. «ԷկոԽնձրիստան» վրանային ճամբարի (Խնձրիստան, Արցախի Հանրապետություն), ֆիզղեկ և բանախոս:
2014թ. Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային շրջանի ֆիզիկական կուլտուրայի գիտամեթոդական խորհրդի անդամ:
2015թ. «Աջակցենք Սահմանամերձ Բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ:
2015թ. «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ:
2016 թ. ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթության պետական կրթակարգի, պետական և առարկայական չափորոշիչները վերանայող աշխատանքային խմբի անդամ՝ անհատ խորհրդատու:
2018-2019թթ. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցրի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:
2018 թ. սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» խմբակցության Երևանի ավագանու անդամ:
2020 թ. նոյեմբերից դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից և դարձել Երևանի ավագանու անկախ անդամ:
2020թ. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին կից խորհրդակցական խորհրդի անդամ:
2018-2020թթ. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (ՀՀ Կառավարության անունից առաջադրված):
2019-2021թթ. Երևանի քաղաքապետի 1294-Ա 19.04.2019թ. որոշման համաձայն հանդիսանում է «Երևանի հ.100 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ (ՀՀ Կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ): 
2019թ. ՀՀ ԿԳՄՍՆ ԳՊԿ-ի կողմից գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունիսի 25-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 22-Ա/Ք հրաման):
2019թ. ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթության պետական կրթակարգի, պետական և առարկայական չափորոշիչները վերանայող «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբի ղեկավար:
2019թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:
2020թ.-ից ԲՈԿ-ի 065 մասնագիտական խորհրդի անդամ:
2020թ.-ից «Гуманитарные исследования Центральной России» գիտական ամսագրի խմբագրական կոլեգիայի (խորհրդի) արտասահմանյան փորձագետ (ՌԴ):
2020թ.-ի նոյեմբերից մինչ օրս «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ-ի հիմնադիր խորհրդի անդամ:
2021թ. ներգրավել է ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ապագա պարեկների պատրաստության գործընթացում որպես «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» դասընթացի դասախոս: