Անի Հովհաննիսյան
Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2018 մինչ օրս՝ ՀՀ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի բարձրագույն կրթության մասնագետ
2017-2021 Երևանի պետական բժշկական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դասախոս
2015-2021 Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողների համալրման համակարգող
2015-2016 ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական
2012-2015 Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի քարտուղարության փորձագետ
2011-2012 Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի Բուլղարիայի ամերիկյան համալսարանի ծրագրի համակարգող
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2022 հունիսի 1-ից մինչ օրս Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում ՀՀ ներկայացուցիչ
2019-2021 ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի «Ուսումնառություն և դասավանդում» խորհրդատվական խմբում
2015-2018 Կրթության բարեվարքության, թափանցիկության և էթիկայի համաեվրոպական պլատֆորմի Եվրոպայի խորհրդի ղեկավար խմբի անդամ
2015-2018 ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի «Նոր նպատակների քաղաքականության մշակում» աշխատանքային խմբում
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ և ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հանդիսանում է բարձրագույն կրթության բարեփոխումների վերաբերյալ մի շարք ձեռնարկների և զեկույցների հեղինակ և համահեղինակ:
Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ՀՀ բուհերի կողմից իրականացվող բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ է:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Մասնակցել է ավելի քան 50 միջազգային համաժողովների, աշխատաժողովների և սեմինարների:
ԼԵԶՈՒՆԵՐ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Էլ. ՀԱՍՑԵ ahhovhannisyan@bryusov.am: