Անի Հրաչյայի Շահինյան, մանկավարժական գիտությունների թեկնածու,

Որակի ապահովման կենտրոնի ղեկավարի ժ/պ

+374 60 830 111 (259)
Էլ. փոստ`
quality.brusov@gmail.com
Անի Շահինյան
Որակի ապահովման կենտրոնի ղեկավարի ժ/պ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2011-2013 թթ. - ԲՊՀ-ում Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնի ղեկավար, ԲՊՀ, ՀՀ

2012-2022 թթ. - Որակի ապահովման կենտրոնի համակարգող, ԲՊՀ, ՀՀ

2013-2014 թթ. - Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրի համակարգող, Որակի ապահովման կենտրոն, ԲՊՀ, ՀՀ

2013 թ. առ այսօր - Անկախ թարգմանիչ (հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն)

2017 թ. առ այսօր - Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի ավագ դասախոս, ԲՊՀ, ՀՀ

2022 թ. առ այսօր - Որակի ապահովման կենտրոնի ղեկավարի ժ/պ, ԲՊՀ, ՀՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2018 թ. - Մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2010-2012 թթ. - Մագիստրոս՝ «Հանրային կառավարում» («Կրթության կառավարում» մասնագիտացման) մասնագիտության որակավորմամբ (գերազանց), ԲՊՀ

2006-2010 թթ. - Բակալավր՝ անգլերեն և իսպաներեն լեզուների ուսուցչի որակավորմամբ (գերազանց), ԲՊՀ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2021 թ. առ այսօր - «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» ՔՈՆՆԵԿՏ (ERASMUS+ CONNECT) և «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագրերի շրջանակներում վերապատրաստող և վերապատրաստվող

2019 թ. առ այսօր - «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում» Էրազմուս+ միջազգային ծրագրի (ERASMUS+ MINERVA) ԲՊՀ աշխատանքային խմբի անդամ

2016-2018 թթ. - «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» Էրազմուս+ (ERASMUS+ LNSS) միջազգային ծրագրի ԲՊՀ աշխատանքային խմբի անդամ

2013-2017 թթ. - «Բոլոնիայի սկզբունքների համաձայն արդյունավետ կառուցվածքային փոփոխությունների համար կառավարման համակարգի կատարելագործում» ՏԵՄՊՈՒՍ ԳՈՎԵՐՆ (TEMPUS GOVERN) միջազգային ծրագրի ԲՊՀ աշխատանքային խմբի անդամ

2013-2016 թթ. - «Համալսարանների՝ որպես հարատև կրթության հաստատությունների դերի ամրապնդում» ՏԵՄՊՈՒՍ ՍՍՐՈՒԼԻ (TEMPUS SSRULLI) միջազգային ծրագրի ԲՊՀ աշխատանքային խմբի անդամ

2012-2013 թթ., 2018-2019 թթ. - ԲՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հանդիսանում է 13 գիտահետազոտական աշխատանքների (այդ թվում՝ ուսումնական ձեռնարկների և հոդվածների) (համա)հեղինակ և (համա)խմբագիր:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Մասնակցել է ավելի քան 70 ազգային ու միջազգային գիտաժողովների, աշխատաժողովների, վերապատրաստումների, սեմինարների և մասնագիտական զարգացմանը միտված այլ միջոցառումների: