Ընդհանուր բաժին

Նպատակը

ԲՊՀ-ի գործավարական սպասարկումը, փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, փաստաթղթաշրջանառության վարման վերահսկողությունն ու միասնական կարգի կիրառումը:

Գործառույթները

  • փաստաթղթերի ընդունումը, գրանցումը (հաշվառումը) և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցման ապահովումը,
  • ռեկտորի կողմից ստորագրված հրամանների, կարգադրությունների, մտից փաստաթղերի բնօրինակների թղթային տարբերակով պահպանումը,
  • փաստաթղթերի՝ էլեկտրոնային տարբերակով կամ պատճենների ձևով տրամադրումը ստորաբաժանումներին,
  • ելից և մտից թղթակցությունների ձևակերպումը, ներքին գործավարության կազմակերպումը,
  • փոստի և սուրհանդակային ծառայության հետ կատարվող աշխատանքների համակարգումը,
  • մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի կապակցությամբ ԲՊՀ-ի ռեկտորի կողմից Բաժին փոխանցված հանձնարարականների կատարման ապահովումը,
  • արխիվացման ենթակա փաստաթղթերի հանձնման գործընթացի համակարգումը, արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանումը և օգտագործումը, պետական պահպանության ենթակա փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ, արխիվային գործերի վերաբերյալ հասցեագրված հարցումներին պատասխանելը, արխիվային տեղեկանքների և փաստաթղթերի պատճենների տրամադրումը,
  • իր իրավասությունների շրջանակներում և ԲՊՀ-ի ռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացնումը:

  

Բաժնի պետ՝ Ծովինար Պապիկյան

Հեռ  (+374 10) 522 020 (2-22)
Էլ. փոստ` bryusov.yndhanurbajin@gmail.com
Աշխատակազմ

 

Բաժնի պետ՝ Ծովինար Պապիկյան

Գլխավոր մասնագետ՝ Կարինե Ելոյան

Առաջատար մասնագետ՝ Աղավնի Ավետիքյան

Արխիվարիուս՝ Անուշ Պետրոսյան

Արխիվարիուս՝ Աննա Զախարյան

Ցրիչ՝ Սերգեյ Գրիգորյան

Ցրիչ՝ Արտաշ Մանուկյան