Ուսումնական բաժին
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (ԲՊՀ) ուսումնական բաժինը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է:
Նպատակը
Կազմակերպել, համակարգել ԲՊՀ-ի ուսումնամեթոդական գործունեությունը:
Գործառույթները
- համաձայն գործող իրավական ակտերի և համալսարանական կանոնակարգերի՝ պլանավորել և կազմակերպել ԲՊՀ-ի ուսումնական գործընթացը,
- կազմակերպել, համակարգել կրթության առաջին և երկրորդ աստիճաններում առկա, հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական գործընթացը, իրականացնել մշտական վերահսկողություն դրա արդյունավետության բարձրացման նկատմամբ,
- համակարգել բուհի ուսումնամեթոդական գործունեությունը, վերահսկել ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության մշտադիտարկումը, գնահատել և մշակել դրանց բարելավմանն ուղղված միջոցառումներ,
- կազմակերպել ընդունելությունը ԲՊՀ-ի մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերում, համակարգել ԲՊՀ-ի բակալավրիատ և մագիստրատուրա ընդունված դիմորդների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ համապատասխան մասնագիտություններով հրամանագրելու գործընթացը,
- կազմակերպել և համակարագել ԲՊՀ-ի ուսանողներին, շրջանավարտներին տրամադրվող ուսումնական փաստաթղթերի պատրաստման, հաստատման գործընթացը:
ԲՊՀ-ի Ուսումնական բաժնի պետ
Լուսինե Վարդանյան
Հեռ.
+(+374 10) 522 020 (2-09/2-10)
Էլ. փոստ`
lgvardanyan@bryusov.am
Աշխատակազմ
Ուսումնական բաժնի պետ՝ Լուսինե Վարդանյան
Բաժնի մասնագետներ՝ Տաթևիկ Սողիկյան, Նելլի Շահնազարյան,
Վիկտորիա Թումասյան
Բաժնի վիճակագիր՝ Աստղիկ Մատոյան
Ընդունող հանձնաժողովի քարտուղար՝ Իրինա Խաչատրյան