Ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի խորհրդական

ԵՊԼՀ ռեկտորի խորհրդականը խորհրդատվական և կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում բուհի հակակոռուպցիոն ծրագրերի, էթիկայի հարցերի, ուսումնական և գիտական քաղաքականության և կանոնակարգերի մշակման բնագավառում:

ԵՊԼՀ ռեկտորի խորհրդականի հիմնական խնդիրներն են` տրամադրել  խորհրդատվություն և պատրաստել  նախագծեր ուսանողների առօրյան կազմակերպելու համար, մասնակցել  ԵՊԼՀ ներքին միջոցառումների կազմակերպմանը, տրամադրել խորհրդատվություն ուսումնական գործունեության բարելավման ուղղությամբ, առաջարկներ ներկայացնել զարգացման նոր ուղղությունների վերաբերյալ:

ԵՊԼՀ ռեկտորի խորհրդականը ռեկտորի հանձնարարությամբ ըստ անհրաժեշտության մասնակցում է ԵՊԼՀ-ում անցկացվող նիստերին և խորհրդակցություններին, մասնակցում է մասնագիտական խմբերի աշխատանքներին: ԵՊԼՀ-ի ռեկտորի հանձնարարությամբ և համաձայնությամբ ԵՊԼՀ-ից դուրս ըստ անհրաժեշտութան հանդես է գալիս որպես  բուհի ներկայացուցիչ, մասնակցում է ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում կազմակերպված միջացառումների՝ հանդես գալով, զեկուցումներով, հաշվետվություններով, առաջարկություններով և այլն:

2019թ.-ից Ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ԵՊԼՀ ռեկտորի խորհրդականը Մարինա Աբրահամյանն է:

 

Մարինա Աբրահամյան
Ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի խորհրդական
 
Հեռ. 011 300 111 (2-46)
Էլ. փոստ` rector_adviser@brusov.am