Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բաժին

Նպատակը

Բաժնի գործունեության նպատակն է համալսարանում ուսումնական գործընթացն ապահովելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների, համա­կար­գիչ­ների,  սերվերների, հա­մա­կարգչային սարքավորումների, տեղային և Ինտերնետ ցանցի, ուսումնա-տեխնի­կական միջոցների սպասարկումն ու վերազինումը:

Գործառույթները

  • համակարգիչների և համակարգչային սարքավորումների պարբերաբար ստուգում և բաժնի տեխնիկական հնարավորության սահմաններում հայտնաբերված անսարքությունների վերացում
  • ծրագրային փաթեթների տեղադրում, թեսթավորում և, անհրաժեշտության դեպքում, տեղադրված փաթեթների նորացում
  • համալսարանի սերվերների կառավարում և բարելավում, սերվերներում տեղադրված տարբեր ծրագրային փաթեթների ու տվյալների արխիվացում ու պահպանում
  • տեղային համակարգչային ցանցի ղեկավարման և շահագործման ապահո­վում
  • տեղային համակարգչային (այդ թվում անլար ցանցի) ընդլայնում և ար­դիա­կանացում
  • տեղային համակարգչային ցանցի անվտանգության ապահովում ու ան­ցանկալի ներխուժումներից պաշտպանություն
  • սերվերում պահպանվող արխիվացված նյութերի տրամադրում և տվյալների պահպա­նություն
  • հակավիրուսային ծրագրերի տեղադրում և նորացում
  • էլեկտրոնային փոստի շահագործման ապահովում brusov.am և bryusov.am դոմեյնների շրջանակ­նե­րում
  • համաշխարհային Ինտերնետ ցանցի հետ կապի ապահովում
  • նոր համակարգիչների, համակարգչային սարքավորումների ու ծրագրա­յին փաթեթ­ների ԲՊՀ-ի տարբեր ստորաբաժանում­ներում ու լսարան­ներում տեղադրում
  • ժամանակակից սարքավորումներից ու ծրագրային փաթեթներից օգտվելու ընթացիկ օժանդակություն և խորհրդատվություն

 

 
 

Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի ղեկավար

Վարդան Վարդանյան
 
Հեռ
(+374 10) 522 020 (2-50)
Էլ. փոստ`
vvvardanyan@bryusov.am
Աշխատակազմ 

 

ՏՀՏ բաժնի պետ՝  տ.գ.թ., դոցենտ Վ.Վարդանյան

Տեղակալ՝ Մ. Հովակիմյան (mzhovakimyan@bryusov.am)

Ինժեներ՝ Կ. Մարտիրոսյան (khmartirosyan@bryusov.am)

Ինժեներ՝ Վ. Գասպարյան (vggasparyan@bryusov.am)

Ցանց. ադմին.՝ Ա. Սիրականյան (amsirakanyan@bryusov.am)