«Թարգմանչական գործ» բակալվրի ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

Թարգմանչական գործ

(անգլերեն - հայերեն, ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն-հայերեն, իսպաներեն-հայերեն, իտալերեն-հայերեն, կորեերեն-հայերեն, չինարեն - հայերեն, ռուսերեն-անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն)

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

«Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական ծրագիրն ուսանողներին ծանոթացնում է «Թարգմանաբանություն» գիտակարգին և հնարավորություն տալիս ձեռք բերել և զարգացնել թարգմանչական հմտություններ՝ վարչապաշտոնական, քաղաքական, գիտահանրամատչելի, գրական և մուլտիմեդիոն թարգմանության ոլորտներում,  տարբեր տեքստերի ու ժանրերի հետ աշխատելու միջոցով: Ծրագիրը  ապահովում է տեսության և պրակտիկայի միջև հստակ հավասարակշռությունը: Ծրագրում իրականացվում է ընդհանուր կարողությունների և հմտությունների, ինչպես նաև բուն մասնագիտական կարողություններ ու հմտությունների զարգացմանը միտված կրթություն:

Ծրագրի դասընթացների նկարագրերը հասանելի են այստեղ.

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

Մակարդակ 6/բակալավրի աստիճան

Տևողությունը

4 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

240  ECTS  կրեդիտ

   

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի առաջին շաբաթ

Ուսուցման ձևը

Առկա

Ընդունելության պայմաններ

Միասնական քննություններ

Ավարտական պահանջները

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

Գիտելիք

  • Մասնագիտացման լեզուների համակարգա-կառուցվածքային առանձնահատկությունների մասին,
  • Մասնագիտացման լեզուներով խոսող հանրույթների պատմամշակութային զարգացման ընթացքի և լեզվամշակութային առանձնահատկությունների մասին,
  • Մասնագիտացման լեզուներին բնորոշ հաղորդակցման նորմերի մասին,
  • Համարժեք թարգմանության հասնելու միջոցների մասին,
  • Թարգմանության տեսության հիմնական հասկացությունների և դրույթների մասին:

 Հմտություններ

  • Մասնագիտացման լեզուներում լեզվական երևույթների տիրապետում,
  • Մասնագիտացման լեզուներով կոնկրետ գործունեության ոլորտին առնչվող ռեսուրսների պատշաճ օգտագործում,
  • Արդյունավետ միջմշակութային հաղորդակցման ապահովում,
  • Թարգմանչական գործունեություն թարգմանության տարբեր տեսակներով:

 Կարողություններ

  • Թարգմանության լեզվով խոսող հանրույթի հաղորդակցական նորմերին համահունչ խոսքային և հաղորդակցական վարքի դրսևորում,
  • Աշխատանքային իրադրության թելադրմամբ համարժեք թարգմանություն տվյալ լեզվամշակույթին բնորոշ հաղորդակցական վարքականոնների պահպանմամբ:
  • Գոյություն ունեցող թարգմանությունների վերլուծություն և գնահատում:  

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս

Աշխատանքի հնարավորությունները

  • Հաստիքային կամ ազատ գրաֆիկով գրավոր թարգմանիչ
  • Վարչական օգնականներ

(իրավաբանական գրասենյակներ, նոտարական գրասենյակներ, նախարարություններ, բանկեր, ֆինանսական հաստատություններ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, այլք)

Ուսման վարձը

 Առկա՝ 600.000 դրամ