Շարժունության ծրագրեր աշխատակազմի համար

ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ ծրագիրը թույլ է տալիս համալսարանի ակադեմիական անձնակազմին և ձեռնարկության անձնակազմին (staff from enterprise) դասավանդել արտասահմանյան գործընկեր համալսարաններում։ Դասախոսական շարժունության նպատակն է խթանել դասավանդման և հետազոտության միջազգային հարթակը։  Շարժունությունը հիմնականում կենտրոնացած է դասավանդման միջազգայնացման վրա։  Այցելող դասախոսներին հնարավորություն կտրվի անգլերենով անցկացնել դասընթացներ, մոդուլներ, դասախոսություններ և սեմինարներ որպես բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի դասընթացների մաս։ 

Անձնակազմի շարժունությունը կարող է լինել ցանկացած առարկայական/գիտական ոլորտում։ Հնարավոր է մասնակցել դասախոսական անձնակազմի վերապատրաստումների, որոնք թույլ են տալիս զարգացնել մանկավարժական և ուսումնական ծրագրի ձևավորման հմտություններ։ 

Դասախոսական շարժունության մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար  խնդրում ենք այցելել Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության էջը, որպեսզի գտնեք առկա շարժունության ծրագրերը։

Գտեք «Գործող հայտարարություններ» բաժինը և համապատասխան շարժունության ծրագիրը։ Ինչ-որ բան գտա՞ք, որ կհամապատասխանի ձեր կրթական կարիքներին, ահա հաջորդ քայլերը, որոնց պետք է հետևել․

➣ Դիմեք Էրազմուս+ դասախոսական շարժունության ծրագրին հետևելով հայտարարության մեջ նկարագրված գործընթացին;
➣ Ներկայացրեք և լրացրեք հետևյալ փաստաթղթերը․

  • Դիմում-հայտի ձև
  • Աշխատանքային պլան (Հայտադիմումի մաս)
  • Ընդհանուր նպատակը և խնդիրները, ակնկալվող արդյունքները, իրականացվելիք ուսումնական գործողությունները և դասընթացի ծրագիրը (ուղարկող և հյուրընկալող հաստատությունները պետք է ապահովեն, որ այցելող բաժնի դասավանդումն ու համապատասխան հյուրընկալող հաստատության գործողությունները լինեն այդ հաստատության դիպլոմային ծրագրի (diploma program) մաս։ Առաջնահերթությունը պետք է տրվի շարժունության գործողություններին, որոնց արդյունքում նաև ստեղծվում է նոր դասավանդման նյութ, որը կօգտագործվի հետագայում համագործակցության ծրագրեր նախապատրաստելու նպատակով բաժինների և ֆակուլտետների միջև կապերը ուժեղացնելու և ընդարձակելու համար)։
  • Մինչև հանձնումը այն պետք է հաստատվի երկու կողմերից:
  • Երաշխավորագիր անմիջական ղեկավարի կողմից (supervisor)
  • Դասավանդման համաձայնագիր (Teaching Agreement)

Անհրաժեշտ է հյուրընկալող հաստատության հետ դասավանդման ծրագրի շուրջ համաձայնության գալ։ Այս գործողության համար կացության տևողությունը (առանց ճանապարհորդության) պետք է լինի նվազագույնը երկու օրից մինչև վեց շաբաթ։ Դասավանդման ժամերը չպետք է 8-ից քիչ լինեն։

Գործընկեր հաստատության ակադեմիական անձնակազմը կարող է դիմել ուղիղ այն բաժին, որտեղ ցանկանում են իրականացնել դասավանդումը։

Հետ վերադարձից հետո 15 օրվա ընթացքում դասախոսը պետք է փաստաթղթերի բնօրինակները ներկայացնի Էրազմուսի միջազգային կապերի գրասենյակ:

  • Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement) դասավանդման վերաբերյալ՝ ստորագրությամբ և կնիքով;
  • Կացության վկայական;
  • Շարժունության փորձի վերաբերյալ պատմողական զեկույց;
  • Ճանապարհորդական տոմսի բնօրինակ կամ էլեկտրոնային տոմսի տպված տարբերակ;
  • Նստեցման կտրոններ (boarding passes) կամ առցանց գրանցման տպված տարբերակ;

Շարժունության ավարտին հյուրընկալող հաստատությունը պետք է դասախոսին հանձնի վկայական, որում նշված կլինի․

  • կացության տևողությունը;
  • դասաժամերը;
  • դասավանդման թեմաները։

 

 

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Էրազմուս+ ծրագիրը թույլ է տալիս համալսարանի ակադեմիական անձնակազմին և ձեռնարկության անձնակազմին (staff from enterprise) իրականացնել շարժունություն արտասահմանյան գործընկեր համալսարաններում։ Այս տեսակի շարժունությունը նպատակաուղղված է գործնական հմտությունների և լավագույն փորձի ձեռքբերմանը։

Անձնակազմի շարժունության մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության էջը, որպեսզի գտնեք առկա շարժունության ծրագրերը։

Գտեք «Գործող հայտարարություններ» բաժինը և համապատասխան շարժունության ծրագիրը։ Ինչ-որ բան գտա՞ք, որ կհամապատասխանի ձեր կրթական կարիքներին, ահա հաջորդ քայլերը, որոնց պետք է հետևել․

➣ Դիմեք Էրազմուս+ անձնակազմի շարժունության ծրագրին հետևելով հայտարարության մեջ նկարագրված գործընթացին;
➣ Ներկայացրեք և լրացրեք հետևյալ փաստաթղթերը․

  1. Դիմում-հայտի ձև
  2. Առաջադրման նամակ (Nomination letter)
  3. Աշխատանքային պլան (Դիմում-հայտի մաս)

ա. Ընդհանուր նպատակը և խնդիրները, ակնկալվող արդյունքները, անցկացվելիք ուսումնական գործողությունները և դասընթացի ծրագիրը

բ. Մինչև հանձնումը այն պետք է հաստատվի երկու կողմերից

  1. Երաշխավորագիր
  2. Անձնակազմի վերապատրաստման համաձայնագիր (Staff Training Agreement)