- ԲՊՀ
- Կառուցվածք
- Կրթություն
- Գիտություն
- Գիտական գործունեություն
- Մասնագիտական խորհուրդ
- Գիտական հրատարակումներ
- Գիտաժողովներ
- Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոն
- Ուսանող
- Գրադարան
- Կարիերայի կենտրոն
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը |
Սերվիս |
Ծրագրի հակիրճ նկարագրությունը |
«Սերվիս» մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս հիմնարար գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ճանապարհով, պատրաստել սպասարկման՝ զբոսաշրջության ոլորտի բարձորակ, տնտեսության զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ` հնարավորություն տալով մագիստրոսին իր տեղը գտնել աշխատաշուկայում և ծավալելու արդյունավետ մասնագիտական գործունեություն: Ծրագրի իրականացումը ուսանողների մոտ ապահովում է գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` զբոսաշրջության ոլորտում հեղինակային-ստեղծագործական գործունեություն ծավալելու, կառավարչական-կազմակերպչական խնդիրներ լուծելու, մասնագիտական պատրաստման ուղղության ոլորտում գիտական հետազոտություններ կատարելու, ուսումնա-մանկավարժական գործունեություն իրականացնելու համար: |
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան |
Մակարդակ 7/մագիստրոսի աստիճան |
Տևողությունը |
Առկա ուսուցում՝ 2 տարի Հեռակա ուսուցում՝ 2,5 տարի |
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ) |
120 ECTS կրեդիտ |
Դասավանդման լեզուն (ները) |
Հայերեն |
Ակադեմիական տարվա սկիզբ |
Սեպտեմբերի երկրորդ շաբաթը (առկա) Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա) |
Ուսուցման ձևը |
Առկա/Հեռակա |
Ընդունելության պայմաններ |
Մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիրը յուրացնելու ցանկություն ունեցող անձինք պետք է ունենան բակալավրի կամ այլ մասնագիտացման մագիստրոսի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։ Մագիստրոսական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով։ Մրցութային ընտրության պայմանները որոշում է ԲՈՒՀ-ը։ |
Ավարտական պահանջները |
Մագիստրոսական թեզի պաշտպանություն |
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ) |
|
Հետագա ուսումնառության հնարավորությունները |
ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ) |
Աշխատանքի հնարավորությունները |
·Տուրօպերատոր ·Տուրարտադրանքի իրացման և խթանման մենեջեր ·Հյուրընկալության, սպասարկման և միջոցառումների կազմակերպման մենեջեր ·Զբոսավար ·Անիմացիոն և մշակութային ծրագրերի մենեջեր ·Զբոսաշրջային մասնագիտությունների դասավանդող ·Զբոսաշրջության ոլորտի քաղծառայող (Տուրգործակալություններ, տուրօպերատորական ընկերություներ, տրանսպորտային ընկերություններ, սննդի մատուցման և սպասարկման կազմակերպություներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, զբոսաշրջային համալիրներ, պետական կառավարման մարմիններ, կրթական կազմակերպություններ) |
Ուսման վարձը |
Առկա՝ 500000 AMD Հեռակա՝ 350000 AMD |