Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն

Նպատակը

ԲՊՀ ՌԼՄ կենտրոնին վերապահված է Հայ մշակույթի տարածում Ռուսաստանում և ռուսալեզու հասարակության շրջանում, ինչպես նաև ռուս գրականության և մշակույթի տարածում Հայաստանում, գիտահետազոտական գործունեության իրականացում և ղեկավարում: Ավանդական միջազգային կոնֆերանսների կազմակերպում «Русские классики: русская и национальные литературы» թեմայով: ՌԼՄ Կենտրոնի Ժողովածուների հրապարակում, և իր իսկ կազմակերպած միջազգային կոնֆերանսների նյութերի թվայնացում և  տեղադրում Ուրալի պետական համալասարանի էլեկտրոնային գրադարանում (Եկատերինբուրգ): Միջազգային կոնֆերանսներին մասնակցություն հայկական (ազգային) թեմայով: 

Գործառույթները

ա. ՌԼՄԿ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում և ղեկավարում:

բ. ՌԼՄԿ տարեկան գործողությունների, զարգացման, ինչպես նաև հեռանկարային այլ ծրագրերի մշակման և իրագործման ապահովում:

գ. Ֆակուլտետի խորհրդի քննարկման, կենտրոնի գործունեության տարեկան պլանի, տարեկան հաշվետվության ներկայացում:

դԿենտրոնի գործունեության ապահովման համար   անհրաժեշտ փաստաթղթերի, կենտրոնի կողմից ներկայացվող գրությունների պատրաստման վերահսկողություն և  վավերացում:

եԿենտրոնի և ԲՊՀ այլ ստորաբաժանումների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի կազմակերպում:

զՄիջբուհական գիտահետազոտական աշխատանքներին մասնակցություն:

ը. ԲՊՀ իրավական ներքին ակտերով սահմանված գիտակրթական մասնագիտական այլ գործունեության իրականացում:

 

 
 

Ռուսաց լեզվի և մշակույթի (ՌԼՄԿ) կենտրոնի ղեկավար

Ամիրխանյան Միքայել Դավթի

Հեռ. (011) 300-103 / 2-40
Էլ. փոստ`
russiancentre@brusov.am
Աշխատակազմ