Ռեկտորի խորհրդականներ

ԲՊՀ ռեկտորի խորհրդականներն իրականացնում են խորհրդատվական և կազմակերպչական բնույթի աշխատանքներ՝ կապված համալսարանի ուսումնամեթոդական, հետազոտական, վարչակառավարչական և գործունեության այլ ոլորտների հետ, մասնավորապես՝ կապված քաղաքականության ձևավորման, ռազմավարական պլանավորման, ինչպես նաև ընթացիկ հարցերի և խնդիրների շուրջ որոշումների կայացման հետ: Նրանք մասնակցում են համալսարանի կադրային և սոցիալական քաղաքականության, իրավական ակտերի ու փաստաթղթերի մշակման, հասարակայնության հետ կապերի ընդլայնման, բարեվարքության նորմերի պահպանման, ուսանողական համակազմի հետ կապված և այլ հարցերի շուրջ քննարկումներին և աշխատանքներին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ համալսարանի գործունեության բարելավման և զարգացման նոր ուղղությունների վերաբերյալ:

Ռեկտորի խորհրդական Հասմիկ Գրիգորյանը տրամադրում է խորհրդատվություն և ներկայացնում առաջարկներ համալսարանի ղեկավարությանը նաև տեղեկատվական և քարոզչական քաղաքականության ձևավորման, տեղեկատվական հարթակների բարելավման, հանրության շրջանում համալսարանի գործունեությունը լուսաբանելու, ինչպես նաև բուհի վարկանիշը հանրության շրջանում ամրապնդելու և բարձրացնելու վերաբերյալ:

 

 
Հեռ. +374 60 830 111 (2-34)
Էլ. փոստ`hvgrigoryan@bryusov.am