Ռեկտորատ
Ռեկտորատի մասին
- ԲՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ԲՊՀ-ի ռեկտորի հրամանով: ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ԲՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ԲՊՀ-ի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր: Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է ԲՊՀ-ի ռեկտորը:
- Ռեկտորատը մասնավորապես քննարկում է՝
- Համալսարանի ռազմավարական զարգացման, տեսլականի, ուսումնական գործընթացի կատարելագործման, գիտական աշխատանքների կազմակերպման ու իրականացման և կրթության որակի հետ կապված հարցերը,
- Համալսարանի սովորողների ուսուցման, հեռացման, ազատման, վերականգնման, տեղափոխման և նշված գործընթացների հետ կապված այլ հարցեր,
- Համալսարանի կողմից սովորողներին տրամադրվող ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման չափերը և դիմումները,
- Համալսարանի գիտական խորհրդին ներկայացվող հարցերը, ծրագրերը և որոշման նախագծերը,
- Համալսարանի գործունեության կազմակերպման և կառավարման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը,
- Համալսարանի աշխատողների և սովորողների առողջապահական սպասարկման, սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը,
- Համալսարանի աշխատողների և սովորողների նկատմամբ խրախուսման, կարգապահական տույժի կիրառման հարցերը,
- Համալսարանի ֆինանսատնտեսական, վարչական, իրավական, կադրային և այլ ընթացիկ հարցերը,
- Համալսարանի գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող այլ հարցեր:
- Ռեկտորատը իր քննարկած հարցերի վերաբերյալ կարող է ընդունել որոշումներ, որոնք ունեն խորհրդատվական բնույթ: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով կամ հանձնարարականներով:
- Ռեկտորատն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:
- Ռեկտորատի նախագահն ի պաշտոնե ռեկտորն է:
- Ռեկտորատի ընթացիկ աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներն իրականացնում է ԲՊՀ ռեկտորատի քարտուղարը: Ռեկտորատի քարտուղարը ի պաշտոնե ԲՊՀ գիտական քարտուղարն է:
Ռեկտորատի նախագահն ի պաշտոնե ռեկտորն է:
Ռեկտորատի կազմը