«Քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագիր
Ծրագրի անվանումը՝ Քաղաքագիտություն մագիստրոսական կրթական ծրագիր
Շնորհվող աստիճանը՝ Քաղաքագիտության մագիստրոս
Ծրագիրը մշակող թողարկող ամբիոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոն
ՈԱՇ մակարդակ՝ Մակարդակ 7
Պահանջվող ընդհանուր կրեդիտները՝ 90
Ծրագրի տևողությունը՝ 1,5 տարի
Դասավանդման լեզուն (ները)՝ հայերեն, որոշ առարկաներ՝ անգլերեն կամ ռուսերեն
Ակադեմիական տարվա սկիզբ՝ սեպտեմբեր
Ավարտական պահանջները՝ Մագիստրոսական թեզի պաշտպանություն
Հետագա ուսումնառության հնարավորությունները՝ ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)
Ծրագրի ուսումնառության ձևերը՝ այս ծրագիրը կիրառելի է առկա ուսուցմամբ մագիստրոսական կրթության համար
Ծրագրի դիմորդներին ներկայացվող ընդունելության պահանջները և մրցութային ընտրության պայմանները՝
Մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է`
· ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան:
Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի։
. Հարցազրույց
Կրեդիտների հաշվարկման մեթոդաբանությունը՝ Քաղաքագիտության մագիստրոս /120 կրեդիտ/
Ծրագրի վերջնարդյունքները
Քաղաքագիտության մագիստրոսի կրթություն ստացած շրջանավարտը պետք է
- Յուրացրած լինի հիմնավոր գիտելիքներ քաղաքագիտության հայեցակարգային հիմունքների վերաբերյալ,
- Կարողանա քննադատաբար օգտագործել ապացույցները և քաղաքական վերլուծության ժամանակ արդյունավետորեն կիրառել քանակական մեթոդները,
- Զարգացնի ինքնուրույն ուսումնասիրության և հետազոտության ներուժը, ներառյալ հետազոտման կառուցման քննադատական ընկալումը,
- Զարգացնի հնարավորությունների գնահատման ունակությունը՝ խորությամբ ուսումնասիրելու համար միջդիսցիպլինար խնդիրները,
- Զարգացնի վերլուծական և գնահատման հմտությունները, որոնք անհրաժեշտ են մասնագիտական զարգացման համար,
- Զարգացնի փոխհամաձայնեցված և կապակցված հիմնավորման, գաղափարների արդյունավետ ներկայացման և տարածման ներուժը,
Շրջանավարտը նաև պետք է կարողանա
ա/ կատարել հետազոտական աշխատանքներ, վերլուծություններ,
բ/ ինքնուրույն մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր,
գ/ հաստատել և զարգացնել կապեր միջազգային կազմակերպությունների հետ,
դ/ խորհրդատվություն իրականացնել քաղաքագիտությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ,
ե/ ինքնուրույն հետևել տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ընտրել տեղեկատվական աղբյուրներ, վերլուծել դրանք և ձեռք բերել նոր գիտելիքներ, օգտագործել նոր մեթոդներ,
զ/ հանրային շփումները կառուցել ժղովրդավարական սկզբունքների հիման վրա և հարգել մարդու իրավունքների հիմնարար արժեքները,
է/ առաջադրել նոր գաղափարներ ու մոտեցումներ, խնդիրների լուծման ժամանակ դրսևորել ստեղծագործական մոտեցում,
ը/ տիրապետել կոլեկտիվում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների:
Դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներ
«Քաղաքագիտություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար կիրառվում են դասավանդման, ուսումնառության և գնահատման հետևյալ ժամանակակից մեթոդները՝
- Լսարանային հանդիպումներ,
- Թեմատիկ մասնագիտական գրականության ընթերցում:
- Ուսանողների թեմատիկ քննարկումներ:
- Ուսանողների ամփոփիչ զեկուցումներ
Ուսման վարձը՝ 600.000 դրամ