Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
|
ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անգլերեն լեզու և գրականություն /բանասիրություն/
Ֆրանսերեն լեզու և գրականություն
/քաղաքակրթություն/
Ռուսաց լեզու և գրականություն
|
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
|
« ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրվող լեզվի երկրի գրականության և մշակութային տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Առաջարկվող տեսական և կիրառական ուսումնասիրությունները թույլ կտան ուսանողներին
- տեղետվատությունն ընկալել և ընդհանրացնել, գիտական նխատակ ձևավորել և այն իրագործել ուղիները որոշելու, համաշխարհային գրականության և մշակույթի մասին ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության մեջ օգտագործելու (ընդհանուր մշակութային կոմպետենցիաներ),
- համակարգել տեսական գիտելիքները, դրանք օգտագործելով մասնագիտական խնդիրներ լուծելու գործընթացում, տիրապետել ժամանակակից տեղեկատվական տեծնոլոգիաներին (ընդհանուր մասնագիտական կոմպետենցիաներ),
- գրականությունը դիտել որպես հասարակական իմացության միջոց, որն անքակտելիորեն կապված է պատմության, փիլիսոփայության, գիտության և արվեստի հետ, ստացած գիտելիքներն օգտագործել հետագա գիտական կամ դասավանդման գործունեության մեջ (մասնագիտական կոմպետենցիաներ):
|
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան
|
Մակարդակ 7 /մագիստրոս
|
Տևողությունը
|
2 տարի
|
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
|
120 ECTS կրեդիտ
|
Դասավանդման լեզուն (ները)
|
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն
|
Ակադեմիական տարվա սկիզբ
|
Սեպտեմբերի երկրորդ շաբաթը
|
Ուսուցման ձևը
|
Առկա
|
Ընդունելության պայմաններ
|
Դիմորդի դիմումը
|
Ավարտական պահանջները
|
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
|
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
|
“Օտար լեզու և գրականություն” մասնագիտություն ստացած մագիստրոսը պետք է ԻՄԱՆԱ.
- գրականագիտության որպես գիտության զարգացման հիմնական փուլերը, գրականագիտական դպրոցները,
- գրական ուղղությունների գոյացման և զարգացման պատմաքաղաքական և սոցիալական նախադրյալները,
- գրական ուղղության հետ զուգահեռ զարգացող փիլիսոփայական, գեղագիտական, արվեստաբանական ուղղությունների պատմությունը
- գրական ուղղությունների ամենավառ ներկայացուցիչների գեղարվեստական ստեղծագործությունները
ԿԱՐՈՂԱՆԱ
- գրական երևույթները դիտել և վերլուծել ընդհանուր փիլիսոփայական և մշակութային համատեքստում
- բացահայտել գրականության և արվեստի զարգացման օրինարափությունների միջև տրամաբանական կապը
- կատարել անհրաժեշտ նորույթ և արդիականություն պարունակող գիտական հետազոտություններ,
- ընտրել և կիրառել գիտահետազոտական աշխատանքի համար անհրաժեշտ մեթոդներ
- կիրառել վերլուծության ժամանակակից մոտեցումներ
ՏԻՐԱՊԵՏԻ .
- ուսումնասիրվող ոլորտի սկզբունքների, օրինաչափությունների տեսական հասկացություններին
- գրականագիտական տերմինաբանությանը
- ընդհանուր մշակութաբանությանը վերաբերող տերմինաբանությանը
- կոնկրետ գիտական հետազոտության համար անհրաժեշտ քննադատական նյութի հավաքման սկզբունքներին
- տեղեկատվության որոնման, էլեկտրոնային ռեսուրսների օգտագործմանը
|
Հետագա ուսումնառության հնարավորությունները
|
Մակարդակ 8/ասպիրանտուրա, հայցորդություն
|
Աշխատանքի հնարավորությունները
|
բանասեր-գրականագետներ
գրաքննադատներ,
գրական խորհրդատուներ /հրատարակչությունների և խմբագրությունների համար/,
դասախոսներ:
|
Ուսման վարձը
|
500000AMD
|