Որակի ապահովման կենտրոն (ՈԱԿ)
Նպատակը
- նպաստել ԲՊՀ-ում որակի ապահովման ներբուհական գործընթացների և մեխանիզմների շարունակական զարգացմանը,
- նպաստել ԲՊՀ գործունեության համապատասխանությանը ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման ազգային և միջազգային չափանիշներին:
Գործառույթները
- ԲՊՀ որակի ապահովման գործընթացների համակարգում,
- ԲՊՀ որակի ներքին ապահովման քաղաքականության և այդ ոլորտի ռազմավարության մշակում ու պարբերական վերանայում, որակի ներքին ապահովման գործընթացների պլանավորում, իրականացում, գնահատում և շարունակական բարելավում,
- որակի ապահովման ներքին չափանիշների ու չափորոշիչների մշակում ազգային և միջազգային պահանջներին համապատասխան,
- որակի գնահատման համագործակցային աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- կառուցվածքային ստորաբաժանումներում որակի ապահովման գործառույթների, գործընթացների ու ընթացակարգերի իրականացման մշտադիտարկում,
- ֆակուլտետների խորհուրդների ու ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում և դրանց կողմից կրթական բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում,
- Կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծման պլանավորում, գործունեության համակարգում, մեթոդական ու ընթացիկ աջակցության տրամադրում,
- կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի գնահատում, ընթացիկ մշտադիտարկում և որակի ապահովման ընթացակարգերին, սահմանված կրթական չափորոշիչներին և ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) նկարագրիչներին դրանց համապատասխանության պարբերական վերանայում,
- կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման գործիքների (հարցումներ, ֆոկուս խմբեր և այլն) ու ընթացակարգերի մշակում և իրականացման գնահատում,
- որակի ապահովման վերաբերյալ կանոնակարգային, ընթացակարգային ու չափորոշիչ փաստաթղթերի մշակում և աջակցության տրամադրում,
- ԲՊՀ գիտական խորհրդին և ռեկտորին որակի ապահովման առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կատարողականի առանցքային ցուցանիշների մասին հաշվետվության ներկայացում,
- ներբուհական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների և նմանաբովանդակ այլ փաստաթղթերի կազմում,
- ԲՊՀ որակի ապահովման գործընթացների և արդյունքների վերաբերյալ ԲՊՀ ներքին ու արտաքին շահակիցներին հաշվետվողականության ապահովում թափանցիկ, մատչելի և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմամբ:
Որակի ապահովման կենտրոնը կարևորում է արտաքին (գործատուների, շրջանավարտների, շահագրգիռ այլ անձանց ու հանրության) և ներքին (ուսանողների, դասախոսների, անձնակազմի) շահեկիցների կարծիքը բուհի վերաբերյալ:
ԲՊՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար
ԲՊՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ
Հեռ. +374 60 830 111 (259)
Էլ. փոստ` robert_khachatryan@yahoo.com