Որակի ապահովման կենտրոն (ՈԱԿ)
Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) նպատակն է նպաստել
- ԲՊՀ որակի ներքին ապահովման (ՈՆԱ) համակարգի շարունակական զարգացմանը՝ ապահովելով դրա համահունչությունը ԲՊՀ առաքելությանն ու ռազմավարական նպատակներին.
- բարձրագույն կրթության ՈԱ ոլորտում սահմանված ազգային և միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին, աշխատաշուկայի պահանջներին և շահակիցների կարիքներին ԲՊՀ գործունեության համապատասխանեցմանը.
- ԲՊՀ-ում իրականացվող կրթությունից բուհի առանցքային ներքին և արտաքին շահակիցների գոհունակության մակարդակի շարունակական բարձրացմանը:
ՈԱԿ-ի հիմնական գործառույթները
- Մշակել ՈՆԱ քաղաքականությունը, դրանից բխող կանոնակարգային հենքը և դրանց հիման վրա գործառել ու պարբերաբար վերանայել ՈՆԱ համակարգը.
- մշակել, համակարգել և շարունակաբար բարելավել ՈՆԱ քաղաքականությունից բխող ՈՆԱ գործընթացները, գնահատման մեխանիզմներն ու գործիքակազմերը՝ հաշվի առնելով որակի արտաքին գնահատման պահանջները, չափանիշներն ու չափորոշիչները.
- աջակցել ԲՊՀ-ի ռազմավարական ծրագրերի և գործողությունների պլանների մշակման, մշտադիտարկման և գնահատման գործընթացներին.
- համակարգել ԲՊՀ հավատարմագրման գործընթացները.
- մասնակցել ԲՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության և կրթական ծրագրերի վերանայման, գնահատման և բարելավման գործընթացներին՝ ՈԱ ոլորտին առնչվող աջակցություն, խորհրդատվություններ և բարելավման առաջարկություններ տրամադրելու նպատակով.
- համակարգել ԲՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների ՈԱ պատասխանատուների գործունեությունը, իրականացնել վերապատրաստման միջոցառումներ.
- իրականացնել բուհի շահակիցների կարիքների և բուհի գործունեությունից, ռեսուրսներից ու կրթական ծրագրերից նրանց բավարարվածության գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակել բարելավման առաջարկություններ.
- կազմակերպել և իրականացնել ՈԱ ոլորտին առնչվող վերապատրաստումներ, հանդիպում-քննարկումներ, խորհրդատվական ու տեղեկատվական սեմինարներ և այլ միջոցառումներ բուհի ներքին ու արտաքին շահակիցների իրազեկվածության բարձրացման համար:
Որակի ապահովման կենտրոնը կարևորում է արտաքին (գործատուների, շրջանավարտների, շահագրգիռ այլ անձանց ու հանրության) և ներքին (ուսանողների, դասախոսների, անձնակազմի) շահակիցների կարծիքը բուհի վերաբերյալ:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար
Հեռ. (+374 10) 522 020 (2-59)
Էլ. փոստ` quality.brusov@gmail.com