Միջազգային համագործակցության ուղղություններ

Միջազգայնացումը ԲՊՀ-ի ռազմավարական առաջնահերթություններից է՝ ուղղված առաջատար բուհերի և միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցության միջոցով բուհի կրթական և գիտահետազոտական որակի բարելավմանը, միջմշակութային երկխոսության նպաստավոր միջավայրի ստեղծմանը, բուհի ուսանողական, վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժունության նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև բուհի մրցունակության բարձրացմանը ազգային և միջազգային մակարդակներում:

ԲՊՀ-ն ունի 125-ից ավել համաձայնագրեր, պայմանագրեր, հուշագրեր կնքված առաջատար բուհերի և միջազգային կառույցների, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ՝ ընդգրկելով աշխարհագրական լայն ծածկույթ:

Բուհում միջազգայնացման գործընթացները տարաբնույթ և բազմաոլորտ են և ներառում են հետևյալ համալիր գործընթացները.

  • բուհի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր,
  • ներգնա և արտագնա շարժունության ծրագրեր,
  • մասնակցություն բարձրագույն կրթության եվրոպական տարածքի գործընթացներին,
  • անդամակցում միջազգային բուհական և գիտակրթական ցանցերին,
  • միջազգային գիտաժողովների և միջոցառումների կազմակերպում,
  • կայուն և շարունակական համագործակցություն միջազգային և տեղական գործընկերների հետ,
  • նոր թիրախային գործընկերների ձեռքբերում,
  • օտարերկրյա ուսանողների ընդունելություն,
  • օտար լեզվով ՄԿԾ-ների մշակում,
  • օտար լեզուների միջազգային ստանդարտացված քննությունների իրականացում,
  • օտարերկրյա դասախոսների և հետազոտողների կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքի ապահովում,
  • դեսպանատների և օտարերկրյա պատվիրակությունների հետ սերտ համագործակցություն և այլն:

ԲՊՀ-ի միջազգայնացման քաղաքականությունը և ռազմավարական նպատակներն ուղղված են արտաքին կապերի ընդլայնմանը և միջազգային գործընթացների իրականացմանը: