Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
|
«Միջմշակութային հաղորդակցություն» /Միջազգային Տուրիզմ/
|
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
|
«Միջմշակութային հաղորդակցություն/ Միջազգային Տուրիզմ/» մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս հիմնարար գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ճանապարհով, պատրաստել զբոսաշրջության ոլորտի բարձորակ, տնտեսության զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ` հնարավորություն տալով մագիստրոսին իր տեղը գտնել աշխատաշուկայում և ծավալելու արդյունավետ մասնագիտական գործունեություն:
Ծրագրի իրականացումը ուսանողների մոտ ապահովում է գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` զբոսաշրջության ոլորտում հեղինակային-ստեղծագործական գործունեություն ծավալելու, կառավարչական-կազմակերպչական խնդիրներ լուծելու, մասնագիտական պատրաստման ուղղության ոլորտում գիտական հետազոտություններ կատարելու, ուսումնա-մանկավարժական գործունեություն իրականացնելու համար:
|
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան
|
Մակարդակ 7/մագիստրոսի աստիճան
|
Տևողությունը
|
Առկա ուսուցում՝ 2
Հեռակա ուսուցում՝ 2,5 տարի
|
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
|
120 ECTS կրեդիտ
|
Դասավանդման լեզուն (ները)
|
Հայերեն
|
Ակադեմիական տարվա սկիզբ
|
Սեպտեմբերի երկրորդ շաբաթը
|
Ուսուցման ձևը
|
Առկա/Հեռակա
|
Ընդունելության պայմաններ
|
Մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիրը յուրացնելու ցանկություն ունեցող անձինք պետք է ունենան բակալավրի կամ այլ մասնագիտացման մագիստրոսի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։ Մագիստրոսական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով։ Մրցութային ընտրության պայմանները որոշում է ԲՈՒՀ-ը։
|
Ավարտական պահանջները
|
Մագիստրոսական թեզի պաշտպանություն
|
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
|
- Հստակ պատկերացում ունենալ զբոսաշրջության ոլորտի, դրա տնտեսվարող սուբյեկտների, կառույցների, ենթակառուցվածքների և ռեսուրսների կառավարման սկզբունքների, էության, նպատակների վերաբերյալ
- գիտակցել ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման կարևորությունը, ներուժը, առանձնահատկությունները և արդյունավետության մակարդակը՝ որակյալ սպասարկում ապահովելու և մրցակցային առավելություն ունենալու նպատակով
- կարողանալ ուսումնասիրել ոլորտի կառավարման և սպասարկման կազմակերպման վերաբերյալ միջազգային փորձը, գնահատել առկա և հեռանկարային հնարավորությունները և առավելությունները
- ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հմտություններ հյուրընկալության ոլորտում. ամրագրման և ավտոմատացման կազմակերպման հարցերում
- կարողանալ կազմել տուր փաթեթներ, տիրապետել փաթեթում ծառայությունների օպտիմալ համակցման հմտություններին, տուրերի կազմակերպման և անցկացման մեթոդներին ու սկզբունքներին
- ունենալ ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառության կարողություն, պրակտիկ աշխատանքային հմտությունների առկայություն, ծագած խնդիրներին մասնագիտական էթիկային համապատասխան լուծում գտնելու կարողություն
|
Հետագա ուսումնառության հնարավորությունները
|
ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)
|
Աշխատանքի հնարավորությունները
|
· Տուրօպերատոր
· Տուրարտադրանքի իրացման և խթանման մենեջեր
· Հյուրընկալության, սպասարկման և միջոցառումների կազմակերպման մենեջեր
· Զբոսավար
· Անիմացիոն և մշակութային ծրագրերի մենեջեր
· Զբոսաշրջային մասնագիտությունների դասավանդող
· Զբոսաշրջության ոլորտի քաղծառայող
(Տուրգործակալություններ, տուրօպերատորական ընկերություներ, տրանսպորտային ընկերություններ, սննդի մատուցման և սպասարկման կազմակերպություներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, զբոսաշրջային համալիրներ, պետական կառավարման մարմիններ, կրթական կազմակերպություններ)
|
Ուսման վարձը
|
Առկա՝ 500000AMD
Հեռակա՝ 380000 AMD
|