Ո՞րն է Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության գործունեության նպատակը և իրավուսությունները:

 

Ցանկանու՞մ ես ստանալ տեղեկատվություն ԵՊԼՀ-ում գործող միջազգային շարժունության ծրագրերի, օտար երկրում սովորելու կամ պրակտիկան անցնելու վերաբերյալ, ապա անհրաժեշտ է դիմել Արտաքին կապերի և միջազգային համագործացկության վարչություն: Այստեղ Դուք կստանաք ոչ միայն խորհրդատվություն գործող ծրագրերի, այլ՝ ընդհանրապես օտար երկրում ուսուցանելու վերաբերյալ:

⇒ Այսպիսով, մեր հիմնական առաքելությունն է.

ապահովել հաղորդակցությունը և կապը հասարակության, տեղական և օտարերկրյա կազմակերպությունների հետ՝ ԵՊԼՀ-ի տեսանելիությունը բարձրացնելու, կապերը տարբեր կառույցների և հաստատությունների հետ զարգացնելու, ուսանողների շարժունությանը և գիտակրթական համագործակցությանը նպաստելու համար:

Սիրելի ուսանող, դու կարող ես լինել ԵՊԼՀ-ի դեսպանի տիտղոսակիրը: Ծրագրի մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով. Դարձիր ԵՊԼՀ-ի դեսպան

 

Տեղեկատվություն մեր մասնագետների և կոնտակտային տվյալների վերաբերյալ կարող եք ստանալ այստեղ. Մեր թիմը