Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն

ԱԿՄՀ վարչությունը նպաստում է ԲՊՀ-ի կրթական ծառայությունների միջազգայնացմանը, օժանդակում  է միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների և թիրախային տարբեր խմբերի հետ կապերի հաստատմանը՝ ԲՊՀ-ի տեսանելիությունը բարձրացնելու, նոր ուսանողներ ներգրավելու նպատակով:

ԱԿՄՀ վարչությունը կապեր է հաստատում Սփյուռքի հետ կրթական, գիտական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև նպաստում է գիտահետազոտության և նորարարությունների խթանմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ներգրավելով ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը և համապատասխան ուսանողական ներուժը:

Փորձի փոխանակման, կարճատև ու երկարատև ուսումնառության, հետազոտությունների և ուսանողական պրակտիկաների կազմակերպման միջոցով  ԱԿՄՀ վարչությունը նպաստում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժունությանը:

Մեր գործառույթներն են.

  • համակարգել ԲՊՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության ոլորտում աշխատանքների և ստանձնած պարտավորությունների կատարումը,
  • համագործակցել ԲՊՀ-ի գերակա ուղղություններին համապատասխան համալսարանների և գիտական կենտրոնների հետ շարունակական համագործակցություն հաստատելու ուղղությամբ,
  • մշակել բուհի գործունեության միջազգայնացման ռազմավարություն՝ ըստ բուհի գերակայությունների,
  • կազմակերպել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ժամանակավոր կացության քարտերի ձեռքբերման գործընթացը,
  • համակարգել պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների և հետազոտողների միջազգային շարժունության ծրագրերը,
  • համակարգել ԲՊՀ-ի աշխատակիցների և օտարերկրյա հյուրերի պատվիրակությունների պաշտոնական այցերի հետ կապված աշխատանքները,
  • օգտագործել տեղեկատվության տարածման տարբեր ուղիներ՝ ԲՊՀ-ի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմին միջազգային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության, պարզաբանումների և առաջարկությունների տրամադրման նպատակով:

Տեղեկատվություն մեր մասնագետների և կոնտակտային տվյալների վերաբերյալ կարող եք ստանալ այստեղ:

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ:
 
Հեռ. +374 60 830 111 / 206