Ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1.Պարզաբանելու կրթության առաքելությունն ու փիլիսոփայությունը, կրթության հոգեբանամանկավարժական հիմունքները, լեզվակրթության սկզբունքները:
2. Ձևակերպելու մանկավարժական հայեցակարգերը, կրթության հումանիստական, անձնակենտրոն, գործունեության և կոմպետենցիաների վրա հիմնված սկզբունքները:
3. Բնութագրելու միջմշակութային դասավանդման և ուսումնառության հիմունքները:
4. Մեկնաբանելու ուսումնասիրվող/տվյալ ոլորտի սկզբունքները, օրինաչափությունները, տեսական հասկացությունները:
5. Ձևակերպելու մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ ընթացակարգերը:
Բ. Գործնական մասնագիտական կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1. Կիրառելու օտար լեզուների դասավանդման մեթոդների և հաղորդակցական կարողությունների զարգացման ռազմավարություններ:
2. Տարբերակելու կրթության կառավարման և ուսումնական գործընթացի պլանավորման և ինտեգրման մոտեցումները(կրթակարգերի մշակում):
3. Կիրառելու հոգեբանամանկավարժական հետազոտությունների մեթոդաբանությունը:
4. Վերլուծելու կրթության որակի վերահսկման համակարգերը, գնահատման մեթոդաբանությունն ու տեխնոլոգիաները:
5. Կիրառելու լեզուների դասավանդման և ուսումնառության ոլորտում գնահատման նոր գործիքներ (Եվրոպական լեզվական թղթապանակ` ELP, Լեզուների ապագա ուսուցչի եվրոպական թղթապանակ` EPOSTL):
Գ. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1.Իրականացնելու անհատական և թիմային աշխատանք:
2.Ցուցաբերել մասնագիտական հարցերում որոշումներ ընդունելու և խնդիրներ լուծելու կարողություններ:
3.Կիրառելու մասնագիտական ոլորտում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
4.Օգտագործելու համակարգային կոմպետենցիաներ՝ գիտելիքի գործնական կիրառման, հետազոտական, ինքնուրույն աշխատելու, նոր իրավիճակին հարմարվելու, ամբողջ կյանքի ընթացքում ինքնակրթությամբ զբաղվելու:
|