Երևանի  Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական հալսարանը իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն՝ մագիստրոսի կրթական ծրագրերով` «ՀՀ որակավորումների ազգային շրջանակի» /ՈԱՇ/ որակավորումների 7-րդ մակարդակի և եվրոպական որակավորումների շրջանակի չափորոշիչներին համապատասխան:

Մագիստրոսի կրթական ծրագիրը` 120 ԿՓԿՀ կրեդիտ ուսումնական բեռնվածությումբ, իրականացվում է ուսուցման առկա և հեռակա ձևերով: Ուումնառությունը առկա ուսուցման համակարգում 2 տարի է, հեռակա ուսուցման համակարգում` 2.5 տարի:

Ուսումնառության ընթացքում նախատեսված են երկու` գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաներ:

Մագիստրատուրայի կրթական ծրագիրը կազմված է ուսումնական և հետազոտական մասերից: Ծրագրի ուսումնական մասը նախատեսում է մասնագիտական և մասնագիտացման պարտադիր և կամընտրական դասընթացների ուսուցում: Ծրագրի հետազոտական մասը նախատեսում է գիտական սեմինարների, գիտահետազոտական աշխատանքի, գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաների իրականացում:

Մագիստրատուրայի կրթական ծրագրի եզրափակիչ փուլը մագիստրոսական թեզի պաշտպանությունն է: