Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
|
«Լեզվաբանություն» ՄԿԾ-ի ավարտին ուսանողները կտիրապետեն հետևյալ մասնագիտական գիտելիքներին, հմտություններին ու կարողություններին՝
Մասնագիտական գիտելիք և իմացություն
Իմանա՝
·լեզվաբանության զարգացման հիմնական փուլերը (անտիկ դարաշրջան, միջնադար, Վերածննդի դարաշրջան, պատմահամեմատական լեզվաբանություն, սոցիոլոգիզմ, 20-21 դարի լեզվաբանություն) և ուղղությունները (տրամաբանական, բնագիտական, հոգաբանական, երիտքերականություն, գեղագիտական ուղղություն, սոցիոլոգիզմ, նեոլեզվաբանություն, ճանաչողական լեզվաբանություն), հիմնական լեզվաբանական ավանդույթները (չինական, արաբական, հունա-հռոմեական, հնդկական) և պատմական դպրոցները ( Ալեքսանդրիան դպրոց, Բասիայի, Կուֆայի, Բաղդադի դպրոց, մոդիստներ, Կազանի, Մոսկվայի դպրոց ) ,
· լեզվաբանության տարբեր բաժինների (իմաստաբանություն, գործաբանություն,խոսույթի տեսություն, կորպուսային լեզվաբանություն, ճանաչողական լեզվաբանություն, զուգադրական տիպաբանություն) հիմնական հասկացությունները (իմաստային հարաբերությունների տեսակներ, իմակ, իմպլիկատուրա, կանխենթադրույթ, խոսքային ակտ, հասկացույթ, հասկացութաոլորտ, ֆրեյմ, սցենար, սկրիպտ, լեզու-խոսք-տեքստ, էքսպլիկատուրա, ինֆերենցիա, լեզվատիպ, ընդհանրույթ, էտալոն լեզու) ու ուսումնասիրության մեթոդները (բաղադրիչային վերլուծության, փորձարկման մեթոդ, լեզվական հաղորդակցման վերլուծության, զուգադրական- տիպաբանական) ,
· ազգային կորպուսների հետազոտական հնարավորությունները, առանձնահատկություններն ու սահմանափակումները,
·տեքստի վերլուծության հիմնական մոտեցումները (նշանագիտական, գործաբանական, ոճագիտական, իմաստաբանական, գրականագիտական),
·երկու և ավելի լեզուների ուսումնասիրության և զուգադրման ուղղությունները, հայեցակերպերն ու օրինաչափությունները,
·զուգադրվող լեզուների համակարգերի և ենթահամակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները:
Գործնական մասնագիտական կարողություններ
Կարողանա՝
· անցկացնել համեմատություններ տարբեր պատմական լեզվաբանական ուղղությնունների, տարբեր գիտնականների տեսությունների, կապելով դրանք ժամանակակից լեզվաբանական մոտեցումների հետ,
·վերլուծել նշանագիտական հասկացություններով և մեթոդներով իրականացված լեզվաբանական, գրականագիտական և մշակութաբանական հետազոտությունները,
·դրսևորել գիտելիքներ, ինչպես տեքստերի ընկալման և մեկնաբանման, այնպես էլ կառուցման ժամանակ, ցուցաբերել տարբեր կարգի տեքստագիտական հետազոտությունների կարողություններ՝ հիմնվելով արդեն յուրացված համապատասխան տեսությունների և մեթոդների վրա,
·զանազանել ազգային կորպուսներից օգտվելու հնարավորությունները, առաջադրել որոշակի խնդիրներ և ինքնուրույն լուծել դրանք տարբեր կորպուսների օգնությամբ,
·ըստ չափանիշների համեմատել զուգադրվող լեզուների հատույթային և վերհատույթային միավորները,
·տարբերակել բառիմաստների հարաբերակցության հիմնական տեսակները,
·իրագործել բառակազմական զուգադրական վերլուծություն,
·վերհանել զուգադրվող լեզուների ձևաբանական կարգերի և շարահյուսական կառուցվածքի առանձնահատկությունները, տվյալ լեզվին բնորոշ յուրահատուկ դրսևորումները և տալ դրանց բացատրությունը լեզվի յուրացման տեսանկյունից,
·բառարանային աշխատանքի ընթացքում վերհանել ուսումնասիրվող լեզուների համարժեքների հարաբերակցության տիպի, համարժեքների բազմիմաստության առանձնահատկությունները և կապակցելիության նորմերը, դրանց լեզվական, ինչպես նաև մշակութային յուրահատկություններով պայմանավորված արտալեզվական գործոնները,
·վերլուծել և զուգադրել լեզուների բառակազմական կաղապարները և խոսքի մասերի տարբեր քերականական կարգերը,
·կատարել զուգադրվող լեզուների շարահյուսական համակարգերի ընդհանուր բնութագրի, բառակապակցությունների և նախադասությունների հաղորդակցային և կառուցվածքային տեսակների վերլուծություն, ինչպես նաև ուսումնասիրվող լեզուների թեմա – ռեմային և շարադասական առանձնահատկությունների զուգադրում,
Ընդհանրական կարողություններ
Տիրապետի՝
·որոնելու, քննադատաբար գնահատելու և վերլուծելու համապատասխան գիտական և ուսումնամեթոդական գրականությունը,
·մասնավորեցնելու գիտական նախասիրությունների բնագավառը, հստակ ձևակերպելու հետազոտության թեման, համապատասխան վարկածները, համապատասխանեցնելով հետազոտության խնդիրը և արդյունքները գոյություն ունեցող տեսություններին,
·ապացուցելու այդ վարկածները հետազոտության մեջ,
·ընտրելու և համապատասխանեցնելու հետազոտական մեթոդները որոշակի հետազոտական նպատակներին,
·մեկնաբանելու հետազոտության հիմնական արդյունքները,
·ներկայացնելու կատարված աշխատանքը թեզի, գիտական հոդվածի կամ զեկուցման տեսքով ըստ տրված պահանջների:
·անհատական և թիմային աշխատանքի միջոցով փաստերը հիմնավորելու և վերլուծելու,
·բանակցելու ու բանավիճելու հիմնական կանոններին և սեփական կարծիքը լսարանին ներկայացնելու և հիմնավորելու,
·համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներից ազատ օգտվելու գործնական հմտություններին, օգտագործելով տարբեր լեզվաբանական ոլորտներից ստացած գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և տեղայնացնելով լեզվական հասկացությունները տարբեր էլեկտրոնային ծրագրերում(Wordhet, Sketch Engine),
|