Կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում՝ հիմնված Զալցբուրգյան սկզբունքների վրա
Կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում՝ հիմնված Զալցբուրգյան սկզբունքների վրա
Տևողությունը՝ 2013 դեկտեմբեր – 2017 նոյեմբեր
Հիմնանպատակը՝ բարելավել ասպիրանտական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում՝ համապատասխանեցնելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:
Մասնավոր նպատակները՝
- մեծացնել հետազոտական ոլորտում մարդկային պոտենցիալը՝ ձևավորելով որակյալ ասպիրանտների բավարար քանակ Հայաստանյան ԲՈՒՀ-երում ասպիրանտական կրթության զարգացման, ինտեգրման և արդյունավետ կառավարման միջոցով,
- նպաստել Հայաստանի ազգային որակավորումների շրջանակում մատուցվող երրորդ մակարդակի կրթական ծրագրերի ճանաչմանը՝ կատարելագործելով և հաստատելով աստիճանաշնորհման չափորոշիչներ, որոնք կհամապատասխանեն Զալցբուրգյան սկզբունքներին և միջազգային չափանիշներին,
- զարգացնել գիտական հետազոտության որակի գնահատման և մշտադիտարկման համակարգը՝ ստեղծելով և բարելավելով համապատասխան չափորոշիչների շարունակական վերահսկողության համակարգերը,
- Խթանել և ամրապնդել համալսարաններում գիտության և հետազոտության ինտեգրումը՝ հիմնելով/վերակազմավորելով համալսարանական այնպիսի կառույցներ, որոնք կնպաստեն գիտական հետազոտությանը, համակարգված գիտելիքների ձեռքբերմանը, հետազոտությանն ու նորարարությանը, կբարձրացնեն որակը, արդյունավետությունը, ճկունությունը, բազմագիտակարգայնությունը և միջգիտակարգայնությունը կրթության բնագավառում:
Արդյունքները՝
- որակյալ ասպիրանտական կրթություն ապահովող համալսարանական կառույցների ձևավորումը. նոր գիտական մասերի հիմնումը/վերակազմավորումը,
- որակյալ ասպիրանտական կրթության և հետազոտության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը,
- հետբուհական կրթության աստիճանաշնորհման չափորոշիչների և որակի չափանիշների սահմանումը,
- ասպիրանտական 11 նոր ծրագրերի ստեղծումն ու մեկնարկը Հայաստանում,
- հետբուհական կրթության աստիճանաշնորհման չափորոշիչների և որակի չափանիշների ընդունումը:
Ծրագրի համակարգող՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Գործընկեր հաստատություններ՝
- Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա
- WUS–Համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա
- Բաթ Սպա համալսարան, Մեծ Բրիտանիա
- Ժիրոնայի համալսարան, Իսպանիա
- Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
- Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստան
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստան
- Երևանի պետական համալսարան, Հայաստան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
- Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
- Հյուսիսային համալսարան, Հայաստան
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան
- Գավառի պետական համալսարան, Հայաստան
- ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Հայաստան
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան
- «Կրթության որակ» ՍՊԸ, Հայաստան
- Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
- Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան
Ծրագրում ներգրավված ԵՊԼՀ աշխատակազմ՝
- Լիլիթ Բադալյան - Անգլերեն բառագիտության և ոճաբանության ամբիոնի դասախոս, VERITAS ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ
- Հակոբ Մադոյան - Փիլիսոփայության ամբիոնի վարիչ
- Նինա Տատկալո – Ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի դեկան
- Հասմիկ Փիլավջյան – Գիտական խորհրդի քարտուղար
- Հեղինե Խարազյան – Անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս
Ծրագրի մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝
www.tempusveritas.am