ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄ

Տևողությունը՝ Դեկտեմբեր 2013- նոյեմբեր 2017

Նպատակը՝  Բարձրացնել որակավորումների ըմբռնելիությունը, կայունությունն ու փոխանցելիությունը` բուհերի համար մշակելով կրթական ծրագրերը ՈԱՇ-ին համապատասխանեցնելու մեխանիզմներ, իսկ որակի ապահովման կառույցների համար՝ այդ համապատասխանությունը ստուգելու մեխանիզմներ:

Վերջնարդյունքը՝

  • Բուհերի և որակի ապահովման կառույցների կարողությունների զարգացում՝ որակավորումների շրջանակների հետ կրթական ծրագրերի համապատասխանության հաստատման և ստուգման ապահովման ուղղությամբ,
  • Կրթական ծրագրերը որակավորումների ազգային շրջանակների հետ համապատասխանեցնելու մեխանիզմեր (բուհերի համար),
  • Համապատասխանությունը ստուգելու մեխանիզմներ (որակի ապահովման կառույցների համար),
  • Յուրաքանչյուր բուհում երկու կրթական ծրագրի վերանայում և մշակված մեխանիզմների փորձնական գնահատում,
  • Համապատասխանեցման գործիքների ընդունում և հաստատում բուհերի, որակի ապահովման կառույցների, ինչպես նաև կառավարման մակարդակներում: 

Ծրագրի համակարգող՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Ծրագրում ներգրավված ԵՄ գործընկերներ՝

  • Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների կենտրոնական և արևելյան Եվրոպայի ցանց (CEENQA), Գերմանիա
  • Bath Spa համալսարան, Միացյալ թագավորություն (BSU)
  • Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտ (IADT), Իռլանդիա
  • Լյուվենի Կաթոլիկե համալսարան (KAHO), Բելգիա
  • Adam Mickiewicz համալսարան (AMU), Լեհաստան
  • Կոբլենցի Լանդաու համալսարան (UKOLD), Գերմանիա

Ծրագրում ներգրավված հայաստանյան գործընկերներ՝

  • Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա
  • Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
  • Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա
  • ՀՀ գործատուների հանրապետական միություն
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

 

Ծրագրում ներգրավված Ռուսաստանի գործընկերներ՝

  • Մոսկվայի պետական հումանիտար համալսարան (MSHU)
  • Ռուսաստանի Մ. Վ. Լոմոնոսովի անվան հյուսիսային ֆեդերալ համալսարան (NArFU)
  • Վոլգային տեխնոլոգիաների պետական համալսարան (VolgaTech)
  • Ռուսաստանի մասնագիտական հավատարմագրման ազգային կենտրոն (NCPA)
  • Ռուսաստանի ուսանողական միություն (SUR)
  • Ռուսաստանի գործատուների միություն (RUIE)
  • ՌԴ Կրթության նախարարություն (MESR)

Ծրագրում ներգրավված Ուկրաինայի գործընկերներ՝

  • Կիևի ազգային համալսարան (KNU)
  • Խմելնիցկի ազգային համալսարան (KhNU)
  • Սումիի պետական համալսարան (SSU)
  • Ուկրաինայի ուսանողների ինքնակառավարման ասոցիացիա (UASS)
  • Ուկրաինայի գործատուների միություն (UUIE)
  • Ուկրաինայի կրթության նախարարություն (MESU)

Ծրագրում ներգրավված ԲՊՀ անձնակազմ՝

  1. Գայանե Գասպարյան-ռեկտոր, ծրագրի կառավարման խորհրդի անդամ
  2. Ռոբերտ Խաչատրյան- Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, ծրագրի կառավարման խորհրդի անդամ
  3. Լուիզա Միլիտոսյան- Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ծրագրի կառավարման խորհրդի անդամ
  4. Բելա Մարգարյան- Ուսումնական գծով պրոռեկտոր
  5. Քրիստինե Սողիկյան- Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ
  6. Աննա Գասպարյան- Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոս
  7. Անի Մազմանյան- Որակի ապահովման կենտրոնի համակարգող