ԲՈԼՈՆԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
Տևողությունը՝ Դեկտեմբեր 2013- նոյեմբեր 2017
Նպատակը՝ Նպաստել ՀՀ բուհերում Բոլոնիայի սկզբունքների համաձայն կառավարման համակարգի և կառուցվածքի արդյունավետ փոփոխությունների իրականացմանը, բուհերի ինքնավարության և հաշվետվողականության բարձրացմանը:
Վերջնարդյունքը՝
- Բուհերի և որակի ապահովման կառույցների կարողությունների զարգացում՝ որակավորումների շրջանակների հետ կրթական ծրագրերի համապատասխանության հաստատման և ստուգման ապահովման ուղղությամբ,
- Կրթական ծրագրերը որակավորումների ազգային շրջանակների հետ համապատասխանեցնելու մեխանիզմեր (բուհերի համար),
- Համապատասխանությունը ստուգելու մեխանիզմներ (որակի ապահովման կառույցների համար),
- Յուրաքանչյուր բուհում երկու կրթական ծրագրի վերանայում և մշակված մեխանիզմների փորձնական գնահատում,
- Համապատասխանեցման գործիքների ընդունում և հաստատում բուհերի, որակի ապահովման կառույցների, ինչպես նաև կառավարման մակարդակներում:
Ծրագրի համակարգող՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա
Ծրագրում ներգրավված գործընկերներ՝
- Լյուվենի համալսարան-քոլեջ, Բելգիա
- World University Service (WUS) Austria
- Bath Spa համալսարան, Միացյալ թագավորություն
- Կոբլենցի համալսարան, Գերմանիա
- ASIIN, Գերմանիա
- Ուսումնառության և նախաձեռնության եվրոպական կենտրոն, Իտալիա
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Հայաստանի պետական ագրարային համալսարան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
- Հյուսիսային համալսարան
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Գավառի պետական համալսարան
- ՀՀ պետական կառավարման ակադեմիա
- Հայաստանի ամերիկյան համալսարան
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
- Կրթության որակ
- Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա
- ՀՀ գործատուների հանրապետական միություն
- ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
Ծրագրում ներգրավված ԵՊԼՀ անձնակազմ՝
- Բելա Մարգարյան-Ուսումնական գծով պրոռեկտոր, ծրագրի կառավարման խորհրդի անդամ
- Ռոբերտ Խաչատրյան- Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ
- Ցոլակ Ակոպյան- Ուսանողների, երիտասարդության և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր
- Անի Շահինյան- Որակի ապահովման կենտրոնի համակարգող
- Հայկ Պետրոսյան- Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր