իմանալ փաստարկման տեսության` որպես գիտելիքի յուրահատուկ ոլորտի և կշռադատության եղանակի ձևավորման և զարգացման առանձնահատկությունները
իմանալ փաստարկման ավանդական և ժամանակակից մեթոդներն ու հնարները, հաղորդակցման գործընթացներում դրանց կիրառման հիմնական սկզբունքներն ու նշանակությունը
իմանալ կորպորատիվ PR-ի հիմնական հասկացությունները և հասկանալ PR-ակցիաների` կոնֆերանսների, շնորհանդեսների, մամլո-ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքները
իմանալ բրենդ հասկացության էությունը, դրա բաղկացուցիչ տարրերը, բրենդ մենեջերի հիմնական գործառույթները
իմանալ գովազդի, սոցիոլոգիայի, գովազդային հաղորդակցությունների հիմնական հասկացությունները, գովազդի սոցիալական ինստիտուտի կառուցվածքը, գործառույթները,ինչպես նաև գովազդի տեսակները, ձևերը և գործառույթները
հասկանալ ժամանակակից հասարակագիտական տեսությունների և մոդելների հիմնական մեթոդաբանական մոտեցումները
հասկանալ ժամանակակից PR տեսությունների և մոդելների հիմնական մեթոդաբանական մոտեցումները
հասկանալ քաղաքական խոսույթի դերը և նշանակությունը քաղաքական գործընթացներում, քաղաքական հաղորդակցության կարևորությունը քաղաքական իշխանության ձևավորման գործում,
հասկանալ քաղաքական խոսույթի վերլուծության քաղաքագիտական մեթոդաբանությունը, քաղաքական խոսույթի տիպաբանությունը և քաղաքական խոսույթի գործառույթները
մեկնաբանել մի շարք երկրներում իրականացվող սոցիալական մեդիաների հետ կապված զարգացումները․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, ԱՄՆ եւ այլն
տարբերել հիմնական համացանցային հարթակները, համացացնում տեղեկատվության տարածման հիմնական միջոցները, ինչպես նաև սոցիալական մեդիաներում հիմնական տիրույթները
մեկնաբանել նախընտրական քարոզարշավների ընթացքում քաղաքական խոսույթի վերլուծության անհրաժեշտությունը
տիրապետել հաղորդակցության տեսության և դրա կատեգորիալ համակարգին, մոդելներին, տեսակներին և մակարդակներին
տիրապետել տարբեր մասնագիտությունների և դրանցում կիրառվող հաղորդակցական տեխնիկաների և մարտավարությունների առանձնահատկություններին
տիրապել տեղեկատվության կոդավորման և կատեգորիաների մշակման ընթացքին, տեղեկատվության վերլուծության ռազմավարություններին ու մեթոդներին
վերլուծել զանգվածային հաղորդակցությունների և ժամանակակից ԶԼՄ-ների հետ համագործակցման հիմնախնդիրները, կորպորատիվ հեղինակության, իմիջի ձևավորման և զարգացման օրինաչափությունները, գործունեության հայեցակարգերը
վերլուծել քարոզչական տեխնոլոգիաների, այդ ոլորտի զարգացման պատմությունը, ժամանակակից փորձը
|