Գիտական խորհուրդ
Գիտական խորհրդի մասին
- ԲՊՀ-ի գիտական խորհուրդը կոլեգիալ մարմին է, որը քննարկում և սահմանված կարգով ընդունում է որոշումներ ԲՊՀ-ի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և համակարգման վերաբերյալ:
- Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ԲՊՀ-ի բոլոր ստորաբաժանումների, ֆակուլտետային խորհուրդների, աշխատողների և սովորողների համար:
- Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
- Գիտական խորհրդի նախագահը ռեկտորն է:
- Գիտական խորհրդի քարտուղարը ԲՊՀ-ի գիտական քարտուղարն է:
Գիտական խորհրդի գործառույթները՝
1) հաստատում է իր կանոնակարգը.
2) Հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.
3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ԲՊՀ-ի՝ ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.
4) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), ԲՊՀ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական այլ ակտեր.
5) քննարկում և հաստատում է մասնագիտության կրթական ծրագրերը (ՄԿԾ-ները).
6) քննարկում է բուհի գիտական գործունեության ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԲՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ԲՊՀ-ի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու, լսարաններ, ստորաբաժանումներ անվանակոչելու մասին որոշումներ.
8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, պրոֆեսորների, դոցենտների և ընտրովի այլ պաշտոնների ընտրության կարգերը և ընտրության արդյունքները.
9) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.
10) ԲՊՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ԲՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր ներդնելու և իրականացնելու վերաբերյալ.
11) քննարկում է ԲՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան կատարողականը ու նախահաշվի նախագիծը և ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ նախագծի վերաբերյալ.
12) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.
13) ըստ անհրաժեշտության՝ ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքները, կազմերի ձևավորման կարգերը և աշխատակարգերը.
14) քննարկում և հաստատում է ըստ մասնագիտությունների ուսման վարձավճարի չափը:
Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են:
- Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, ֆինանսական վարչության պետը, գիտական քարտուղարը, ուսումնական բաժնի վարիչը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհեստակցական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ինչպես նաև ընտրովի անդամներ:
- Գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածություններն առաջադրվում և ընտրվում են ԲՊՀ-ի ամբիոնների և գիտաուսումնական կենտորնների կողմից՝ համամասնության կարգով, որոնց ընտրությունը կատարվում է ստորաբաժանումների կանոնադրություններով սահմանված կարգով:
- Գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնք հանդիսանում են ընտրովի անդամներ:
- Գիտական խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով:
- Գիտական խորհրդի նիստերը նախապատրաստում են գիտական խորհրդի նախագահը և գիտական խորհրդի քարտուղարը:
- Գիտական խորհրդի նիստերը նախագահում է ԲՊՀ-ի ռեկտորը: ԲՊՀ-ի ռեկտորի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ գիտական խորհրդի նիստը նախագահում է ԲՊՀ-ի պրոռեկտորներից որևէ մեկը:
ԲՊՀ գիտխորհրդի կազմը