Գիտական քարտուղար
Գիտական քարտուղարի պաշտոնի նպատակը
ԲՊՀ-ի գիտակրթական համակարգի և կառավարման մարմինների գործունեության ապահովում, ինչպես նաև գիտական քարտուղարի պաշտոնի անձնագրով վերապահված գիտակրթական այլ աշխատանքների իրականացում:
Գիտական քարտուղարի գործառույթները
1) ԲՊՀ-ում գիտակրթական աշխատանքների իրականացման կազմակերպում, գիտական հետազոտությունների և գիտամեթոդական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված նպատակային աշխատանք:
2) ԲՊՀ ղեկավար մարմինների, անմիջական ղեկավարի օրինական որոշումների և հանձնարարակնների կատարման ապահովում:
3) Համալսարանի հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի նիստերի կազմակերպում և համակարգում, որոշումների նախագծերի և արձանագրությունների կազմում:
4) Հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի որոշումների իրականացման վերահսկում:
5) Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվող գիտական աշխատանքների ծրագրերի նախագծերի նախապատրաստում:
6) ԲՊՀ-ի ամբիոնների և գիտաուսումնական կենտրոնների կողմից իրականացվող գիտահետազոտական թեմատիկ պլանների համակարգում, գիտահետազոտական աշխատանքների տարեկան պլանների վերահսկում:
7) Գիտական աստիճանաշնորհման հավակնող թեկնածուների փաստաթղթերի փաթեթների ձևակերպում և հաստատում:
8) Գիտական կոչումներ (պրոֆեսորի, դոցենտի) շնորհելու վերաբերյալ նյութերի և փաստաթղթերի ուսումնասիրում և գիտական խորհրդի քննարկման ներկայացում, գիտական կոչում շնորհելու վերաբերյալ որոշման նախագծի պատրաստում, գիտական խորհրդի որոշմամբ գիտական կոչման արժանի հավակնորդի փաթեթի պատրաստում և ներկայացում ՀՀ ԲՈԿ:
9) ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակվող ձեռնարկների, դասագրքերի ուսումնաօժանդակ նյութերի և գիտական ժողովածուների հրատարակման վերաբերյալ առաջարկների պատրաստում և ներկայացում գիտական խորհրդում:
10) «Լինգվա» հրատարակչության կողմից հրատարակվող գիտական աշխատությունների խմբագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողության և խմբագրման տեխնիկական աշխատանքների իրականացում:
11) ԲՊՀ-ի գիտական հանդեսների խմբագրական-հրատարակչական աշխատանքների համակարգում և վերահսկում:
12) Իրականացված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների (հոդված, մենագրություն, ուսումնական ձեռնարկ և այլն) վերաբերյալ հաշվետվությունների կազմում:
13) Համապատասխան ստորաբաժանումների հաշվետվությունների հիման վրա ԲՊՀ-ի գիտական գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության կազմում:
14) ԲՊՀ-ում կազմակերպվող գիտաժողովների, գիտական սեմինարների և այլ գիտական միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքների համակարգում:
15) Գիտական գործունեությանը վերաբերող տարբեր փաստաթղթերի (գիտական աշխատանքների ցուցակներ, գիտական ղեկավարների կամ ամբիոնների դասախոսների կարծիքներ, ամբիոնների երաշխավորություններ և այլն) հաստատում:
16) ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի արձանագրությունների և որոշումների, գիտական խորհրդի և ռեկտորատի արձանագրությունների, հաստատված կանոնադրությունների, կարգերի, կանոնակարգերի և այլ փաստաթղթերի պահպանում:
17) Մասնագիտական խորհրդատվական գործունեության իրականացում:
18) ԲՊՀ գիտության բաժնի և այլ ստորաբաժանումների միջև հարաբերությունների, նրանց հետ համատեղ աշխատանքի ապահովում:
19) Գիտակրթական աշխատանքների համակարգում, կազմակերպչական և գիտական գործունեության հարցերի շուրջ խորհրդակցությունների նախաձեռնում և անցկացում:
20) Իր իրավասությունների շրջանակում՝ հանձնարարությունների՝ ժամանակին և որակով կատարման վերահսկում:
21) Իր իրավունքների սահմաններում փաստաթղթերի ստորագրում և հաստատում:
22) Իր իրավասությունների շրջանակում՝ ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկատվության մասին հարցումների կատարում և համապատասխան փաստաթղթերի ստացում և վերլուծության իրականացում:
23) ԲՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված այլ գիտակրթական գործունեության իրականացում:
2014թ.-ից ԲՊՀ գիտական քարտուղարը Հասմիկ Փիլավջյանն է:
Գիտական քարտուղար
Հեռ. (+374 10) 522 020(205)
Էլ. փոստ` sciencesec@brusov.am