Ծրագրի անվանումը՝ Եվրոպագիտություն մագիստրոսական կրթական ծրագիր
Շնորհվող աստիճանը՝ Եվրոպագիտության մագիստրոս
Ծրագիրը մշակող թողարկող ամբիոն ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոն
ՈԱՇ մակարդակ՝ Մակարդակ 7
Պահանջվող ընդհանուր կրեդիտները՝ 120
Ծրագրի տևողությունը՝ 2 տարի
Դասավանդման լեզուն (ները)՝ հայերեն, որոշ առարկաներ՝ անգլերեն կամ ռուսերեն
Ակադեմիական տարվա սկիզբ՝ սեպտեմբերի երկրորդ շաբաթ
Ավարտական պահանջները՝ մագիստրոսական թեզի պաշտպանություն
Հետագա ուսումնառության հնարավորությունները՝ ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)
Ծրագրի ուսումնառության ձևերը՝ այս ծրագիրը կիրառելի է առկա ուսուցմամբ մագիստրոսական կրթության համար
Ծրագրի դիմորդներին ներկայացվող ընդունելության պահանջները և մրցութային ընտրության պայմանները՝ ծրագրի դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ մագիստրոսի որակավորում
Կրեդիտների հաշվարկման մեթոդաբանությունը՝ Եվրոպագիտության մագիստրոս /120 կրեդիտ/
Եվրոպագիտության մագիստրոսի կրթություն ստացած շրջանավարտ պետք է կարողանա
Շրջանավարտը պետք է կարողանա դրսևորել հետևյալ հմտությունները՝
ա/ կատարել հետազոտական աշխատանքներ, վերլուծություններ,
բ/ ինքնուրույն մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր,
գ/ հաստատել և զարգացնել կապեր միջազգային կազմակերպությունների հետ,
դ/ խորհրդատվություն իրականացնել միջազգային հարաբերություններին վերաբերող խնդիրների վերաբերյալ,
ե/ ինքնուրույն հետևել միջազգային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, ընտրել տեղեկատվական աղբյուրներ և ձեռք բերել նոր գիտելիքներ, օգտագործել նոր մեթոդներ,
զ/ հանրային շփումները կառուցել ժղովրդավարական սկզբունքների հիման վրա և հարգել մարդու իրավունքների հիմնարար արժեքները,
է/ առաջադրել նոր գաղափարներ ու մոտեցումներ, խնդիրների լուծման ժամանակ դրսևորել ստեղծագործական մոտեցում,
ը/ տիրապետել կոլեկտիվում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների:
Դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներ
«Կառավարում» ծրագրի արդյունավետ իրականացման համար կիրառվում են դասավանդման, ուսումնառության և գնահատման հետևյալ ժամանակակից մեթոդները՝
Ուսման վարձը՝ 500000 AMD