Ռեկտոր
ԲՊՀ ռեկտորը՝
- ղեկավարում է ԲՊՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ բնույթի գործունեությունը.
- կազմակերպում է ԲՊՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
- հրավիրում է ԲՊՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.
- տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդին.
- ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան բյուջեի նախագիծը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ԲՊՀ-ի Կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ԲՊՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը.
- Կազմակերպում և ապահովում է ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
- ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.
- ԲՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, այլ ներքին իրավական ակտեր.
- ԲՊՀ-ի Կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ԲՊՀ-ի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.
- արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ԲՊՀ-ի գործունեությանը վերաբերող այլ հրամաններ.
- աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում պրոռեկտորներին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.
- պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տնտեսական ընկերությունների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների տնօրեններին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.
- աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.
- աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի, աշխատողների հետ.
- կնքում է մինչև տասը միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.
- արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.
- կասեցնում է ԲՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն Կանոնադրությանը, և նշանակում է դրանց վերաքննարկում.
- իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.
- տալիս է ԲՊՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԲՊՀ-ի կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ.
- գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ըստ մասնագիտությունների ուսման վարձի չափը:
- ձևավորում է ռեկտորին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում է դրանց կազմն ու լիազորությունները:
2018թ. հունվարի 22-ից ԲՊՀ ռեկտորն է Կարինե Վիլիկի Հարությունյանը: