Դիմորդների ընդունելության պայմանները

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Ընդունելությունը ՀՀ  քաղաքացիների համար

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով ուսուցում կրթական, բանասիրական, սոցիալական և տեղեկատվական գիտությունների և սերվիսի ոլորտներում:

Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ ԵՊԼՀ-ի բակալավրի կրթական ծրագրի մասնագիտություններին և ընդունելության քննություններին՝ ըստ համապատասխան մասնագիտության:  

Ընդունելության պահանջները.

ԵՊԼՀ-ի առկա ուսուցմամբ ՀՀ քաղաքացիների ընդունելությունը բակալավրիատ իրականացվում է ՀՀ Կառավարության  26 ապրիլի 2012 թվականի  N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի)» կարգի համաձայն:

ԵՊԼՀ-ում ուսումնական տարին բակալավրիատի ուսանողների համար սկսվում է սեպտեմբերից:

ԵՊԼՀ-ի բակալավարիատի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունվելու համար դիմորդները դիմում հայտի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական),
  • Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից տրամադրված անձնական համար, տեղեկանք դպրոցից (լուսանկարով, տնօրենի ստորագրությամբ, դպրոցի կնիքով),
  • կրթության մասին փաստաթղթի բնագիրը,
  • 6 լուսանկար (3x4),
  • 1500 ՀՀ դրամի վճարման կտրոն բանկից հետևյալ հաշվեհամարին՝ «Անելիք բանկ» Հ/Հ 11815000773000,
  • զինվորական գրքույկ՝ բանակից զորացրված դիմորդների համար:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ  ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Ընդունելությունը ՀՀ  քաղաքացիների համար

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն իրականացնում է մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցում կրթական, բանասիրական, սոցիալական և տեղեկատվական գիտությունների և սերվիսի, կառավարման և վարչարարության ոլորտներում:

Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ ԵՊԼՀ-ի մագիստրոսի կրթական ծրագրի մասնագիտությունների ցանկին: (հղումով տեղադրել մասնագիտությունների ցանկը)

 

Ընդունելության պահանջները.

ԵՊԼՀ-ի առկա ոսուցմամբ ՀՀ քաղաքացիների ընդունելությունը մագիստրատուրա իրականացվում է ՀՀ Կառավարության  6 դեկտեմբերի 2007 թվականի N 1193-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման» կարգի համաձայն:

 

ԵՊԼՀ-ում ուսումնական տարին մագիստրատուրայի ուսանողների համար սկսվում է սեպտեմբերից:

ԵՊԼՀ-ի մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունվելու համար դիմորդները դիմում հայտի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական)
  • բակալավրի որակավորման դիպլոմի բնօրինակ և պատճեն,
  • 4 լուսանկար (3x4),
  • 2000 ՀՀ դրամի վճարման կտրոն բանկից հետևյալ հաշվեհամարին՝ «Անելիք բանկ» Հ/Հ 11815000773000 (ԵՊԼՀ-ի բակալավրիատն ավարտած դիմորդների համար),
  • 3000 ՀՀ դրամի վճարման կտրոն բանկից հետևյալ հաշվեհամարին՝ «Անելիք բանկ» Հ/Հ 11815000773000 (այլ բուհերի բակալավրիատն ավարտած դիմորդների համար),
  • ակադեմիական տեղեկագրի բնօրինակ ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) վերաբերյալ:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԵՊԼՀ-ի ընդունող հանձաժողովի հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով dimord@brusov.am կամ հետևյալ հեռախոսահամարներով 011 300111 (ներքին հեռ. 287) կամ 010 520563: