ԲՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Ուսանող-դեսպաններ (ՈՒԴ) ծրագիրը ԲՊՀ-ի ուսանողներին լիազորում է ներկայացնել համալսարանն արտերկրում, տեղական և միջազգային տոնավաճառներում, օտարերկրյա ուսանողներին՝ խթանելով և տարածելով համալսարանի ակադեմիական մշակույթի, ուսումնական ծրագրերի մասին տեղեկատվություն: Այսպիսով,  ՈւԴ ծրագիրը ԲՊՀ ուսանողին հնարավորություն է ընձեռում դառնալ արտերկրում ԲՊՀ ներկայացուցիչներից մեկը:

ԲՊՀ դեսպանը ուսանող է, ով խորը համակրանք ունի համալսարանի և երկրի նկատմամբ, շահագրգռված է խթանել և տարածել տեղեկատվություն ԲՊՀ-ում ուսումնառելու հնարավորությունների վերաբերյալ:

ԲՊՀ դեսպանի առաքելությունն է լավագույնս ներկայացնել ԲՊՀ-ն ապագա և ներկա ուսանողներին, ինչպես նաև նպաստել ԲՊՀ շրջանավարտների ներգրավածությանը բուհի կողմից իրականացվող միջոցառումներին և ծրագրերին:

Որո՞նք են ԲՊՀ դեսպանի գործառույթները

ԲՊՀ դեսպանից ակնկալվում է պատրաստակամություն՝ արտերկրում գտնվելու ընթացքում ԲՊՀ-ն գործընկեր համալսարանում կազմակերպվող տոնավաճառների և շնորհանդեսների ընթացքում ներկայացնելու համար: ԲՊՀ դեսպանի դերը ամենակարևորն է ուսանողների հեռանկարային փոխանակման և նրանց ԲՊՀ գալու գործում ոգեշնչելու տեսանկյունից, քանի որ ուսանողների շարժունությունը ԲՊՀ-ի միջազգայնացմանը նպաստող կարևոր գործընթաց է:

Այսպիսով, ԲՊՀ դեսպանը պետք է պատրաստակամ լինի մասնակցել հետևյալ միջոցառումներին արտերկրում իր ուսումնառելու ընթացքում.

  • Օտարեկրյա ուսանողների համար նախատեսված կրթական միջոցառումներ,
  • Ավագ դպրոցների շնորհանդեսներ և ցուցահանդեսներ,
  • Միջազգային կրթական տոնավաճառներ:

ԲՊՀ դեսպանը կարող է նաև ստեղծել ՈւԴ բլոգ օտարերկրյա դիմորդների համար, որը վերջիններիս տեղեկատվություն կտրամադրի ԲՊՀ-ում ուսումնառելու առավելությունների և հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի և Երևանի մասին:

 Ի՞նչ Ձեզ կտա ԲՊՀ դեսպանի տիտղոսը

  • ԲՊՀ դեսպանի վկայական,
  • Միջազգային հարթակներում հաղորդակցման և ներկայացման հմտությունների բարելավում,
  • Միջազգային կապերի ստեղծում,
  • Նոր ընկերների ձեռքբերում,
  • Աշխատանքի հնարավորություններ:

Եվ, իհարկե, ամենակարևորը՝ Դուք առանցքային դեր կունենաք արտերկրում ԲՊՀ-ի հեղինակության և տեսանելիության բարձրացման գործում:

Իսկ ինչպե՞ս դառնալ ԲՊՀ դեսպան

Անհրաժեշտ է intrelbrusov@gmail.com էլ. հասցեին նամակ ուղարկել` թեմայի դաշտում նշելով «ԲՊՀ ուսանող-դեսպաններ ծրագիր»: