ԲՊՀ 85-ամյակ

Սիրելի՛ բրյուսովականներ և հայրենակիցներ, 

2020 թվականը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի համար հոբելյանական տարի է. համալսարանի հիմնադրման 85-ամյակն է: Երկար ու ձիգ 85 տարիներ, որոնք ընթացել են մեր երկրի ու ժողովրդի հաղթանակներին, նվաճումներին, վայրիվերումներին և, անշուշտ, դժվարություններին համահունչ: 

Այսօր էլ՝ արտակարգ դրության պայմաններում, համալսարանը հաջողությամբ հաղթահարում է համավարակով պայմանավորված բոլոր դժվարությունները և շարունակում է իր թե՛ ուսումնական, թե՛ վարչական գործունեությունը՝ անցում կատարելով աշխատանքի հեռաhար ձևաչափին: 

Եվ իհարկե, չնայած համավարակի դժվարին օրերին, համալսարանը և բրյուսովականները ոչ մի պահ չեն մոռացել սիրելի կրթօջախի 85-ամյա հոբելյանը: 

Այդ կապակցությամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը սկսում է «Մեր սիրելի շրջանավարտները» խորագրով տեսաշարքը, որը ձեր ուշադրությանն է ներկայացնում տարբեր տարիների շրջանավարտների բարեմաղթանքները՝ համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ:

Նկարահանումները իրականացվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների աջակցությամբ: