Երևանի  Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական հալսարանը իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն` բակալավրի կրթական ծրագրերով` «ՀՀ որակավորումների ազգային շրջանակի» /ՈԱՇ/ որակավորումների 6-րդ մակարդակի և եվրոպական որակավորումների շրջանակի չափորոշիչներին համապատասխան:

Բակալավրի կրթական ծրագիրը` 240 ԿՓԿՀ կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ, իրականացվում է ուսուցման առկա և հեռակա ձևերով:

Ուումնառությունը առկա ուսուցման համակարգում 4 տարի է, հեռակա ուսուցման համակարգում` 5 տարի:

Ընդունելությունը առկա ուսուցման համակարգում կազմակերպվում է միասնական քննությունների, իսկ հեռակա ուսուցման համակարգում` ներբուհական քննությունների մրցույթային արդյունքներով:

ԵՊԼՀ-ի բակալավրի կրթական ծրագրում ուսումնառությունը  կազմակերպվում է դասախոսությունների և գերազանցապես գործնական պարապմունքների ու արտալսարանային աշխատանքների ձևով:

Գործնական պարապմունքների խմբերը ձևավորվում են` հաշվի առնելով մասնագիտական առաջին և երկրորդ օտար լեզվի իմացության մակարդակը: