Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր
ԲՊՀ աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտորը սահմանված կարգով իրականացնում է աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով աշխատանքների իրեն վերապահված գործառույթները՝
- ԲՊՀ հիմնադրամի մարդկային ռեսուրսների քաղաքականության ձևավորման աշխատանքների ղեկավարում
- ԲՊՀ հիմնադրամի հաստիքացուցակի մշակման աշխատանքների իրականացման մասնակցություն
- Աշխատակազմի ղեկավարման արդյունավետ համակարգի մշակում
- Աշխատակազմի ղեկավարման հարցերով ստորաբաժանումների աշխատանքների վերահսկողություն
- Աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման, ԲՊՀ հիմնադրամի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման վերահսկողություն
- Աշխատակիցների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ աշխատանքների վերահսկողություն
- ԲՊՀ հիմնադրամի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման սանիտարահիգենիկ ու բարեկարգ վիճակի, ուսումնական պարապմունքներին՝ լսարանների ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման վերահսկողություն:
ԲՊՀ աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտորը սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ՀՀ Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի, այդ թվում ԲՊՀ կանոնադրության, ԲՊՀ ներքին կարգապահական կանոններով և ներքին իրավական այլ ակտերով սահմանված պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2024թ. մայիսից ԲՊՀ աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտորը Գևորգ Հակոբյանն է:
Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր
Հեռ. (+374 10) 522 020 (2-03)
Էլ. փոստ` gevorg.hakobyan@bryusov.am