Արտաքին ֆինանսական միջոցների կառավարման բաժին
Նպատակը
Ֆինանսկան կառավարում և հաշվապահական հաշվառման վարում:
Գործառույթները
- ԲՊՀ-ի բյուջեի նախագծման և միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովում,
- ԲՊՀ-ի միջնաժամկետ ծախսային ծրագրի իրականացման ապահովում,
- ԲՊՀ-ի հաշվապահական հաշվառման վարում,
- ԲՊՀ-ի ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- ԲՊՀ-ի սեփական միջոցների պահպանման, նյութական արժեքների, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողության իրականացում,
- Հաշվապահական հաշվառման քաղաքականության իրագործում՝ հաշվապահական հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխան և ԲՊՀ-ի գործունեության առանձնահատկությունների և կառուցվածքի, նրա ֆինանսական կայունության պահպանման առանձնահատկություններից ելնելով,
- ԲՊՀ-ի ֆինանսական կայունության ապահովում, ֆինանսական միջոցների կուտակման և անձեռնմխելի ֆոնդի ստեղծման և համալրման իրականացում,
- ԲՊՀ-ի եկամուտների և ծախսերի վերլուծության իրականացում:
Աշխատակազմ
Ֆինանսիստ - Կարեն Սաֆարյան