Անձնակազմի կառավարման և զարգացման բաժին
Նպատակը
Ուսումնական բաժնի, դեկանատների, ամբիոնների և մյուս բաժինների ու ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքների կազմակերպումը՝ համալսարանի կադրային քաղաքականությունը կազմակերպելու գործում:
Գործառույթները
- համալսարանի անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման, արձակուրդների ձևակերպման աշխատանքների կազմակերպումը, պայմանագրերի և համաձայնագրերի կնքումը,
- համալսարան մուտքի, ելքի պլաստիկ քարտերի տրամադրումը, անաշխատունակության թերթիկների հաշվառումը, ազատման թերթիկների հաշվառումը, աշխատանքային կարգապահության հսկողությունը,
- մարդկային ռեսուրսների տեղեկատվության համակարգումը, աշխատակազմի տվյալների բազաների վարումը,
- համագործակցություն այլ ստորաբաժանումների հետ՝ անձնակազմի կարիքների վերլուծության իրականացման նպատակով,
- սովորողների անձնական գործերի պահպանումը, փաստաթղթերի լրացումը, թարմացումը, համակարգումը, արխիվացումը,
- համագործակցություն ՀՀ զինկոմիսարիատների հետ,
- համալսարանում սովորողների հաշվառման մատյանների պատրաստումը և դրանց վարումը,
- համալսարանի շրջանավարտների դիպլոմների և դրանց կրկնօրինակների պատրաստումը և տրամադրումը: