Մասնագիտական գիտելիք և իմացություն
· Հրատարակչական գործին պատկանող եզրաբանություն,
· Հրատարակչական գործի կարևորագույն բաղադրիչները,
· Հրատարակչության գործընթացի կարևորագույն փուլերը,
· Մագիստրոսը կտարբերակի հրատարակչական գործը բուն տպագրական գործից,
· Ֆրանսիական գրահրատարակչական ոլորտի զարգացման հիմնական պատմական փուլերը և գրահրատարակչական քաքաղականության առանձնահատկությունները,
· Բառարանագրության պատմությանն առնչվող հանգուցային հարցերի էությունը, այդ պատմության շրջանաբաժանումը երկու՝ ֆրանսիական և հայկական մշակույթներում,
· Բառարանագրության լեզվամշակութային արժեքը և ամենատարբեր բնույթի բառարանների կազմության սկզբունքներն ու կառուցվածքը, բառարանագիտության էությունը, գիտական ու գործնական նպատակադրումը,
· Բառարանագրության պատմության ամբողջական նկարագիրն ու նրա ընդհանուր քաղաքակրթական նշանակությունը:
Գործնական մասնագիտական կարողություններ
· կազմակերպել հրատարակչական գործընթացներ,
· կազմակերպել գրահրատարակչական շրջանառություններ,
· Ունենալով կայուն գիտելիքներ՝ կարող է ղեկավարել հրատարակչական ցանկացած գործընթաց,
· Մասնագետն առավել խորությամբ կտիրապետի հեղինակ-հրատարակիչ հարաբերություններին, թարգմանական գործի հրատարակման նրբություններին, այլ երկրների հրատարակիչների հետ հարաբերվելու նրբություններին,
· Համեմատել ֆրանսիական իրականությանն առնչվող երևույթները հայ գրքի պատմության հետ ՝ հաշվի առնելով Հայաստանի պատմական համատեքստը
|